Արցախցիներն այսօրվանից բնական գազ կունենան
Բնական գազի օգտագործումն «Արցախգազ» ՓԲԸ բաժանորդներին հասանելի կլինի սկսած մարտի 19-ից։ Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։
«Ինչպես արդեն տեղեկացրել էինք, մարտի 18-ի ընթացքում ավարտվել են վնասված գազատարի վերանորոգման աշխատանքները։
Հայտնում ենք, որ այս պահին բնական գազն արդեն իսկ մատակարարվում է «Արցախգազ» ՓԲԸ ընդունման կետ։
Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ անվտանգ և անխափան գազամատակարարումն ապահովելու նպատակով բնական գազի օգտագործումն «Արցախգազ» ՓԲԸ բաժանորդներին հասանելի կլինի սկսած մարտի 19-ից»,- հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։
Հարակից հրապարակումներ`
- Արցախում վնասված գազատարը նորոգված է, բայց գազ չի լինի
- Արցախում գազամատակարարման վերականգնման աշխատանքները դեռևս չեն ավարտվել
- Զախարովա. Մենք տեղյակ ենք Արցախում գազատարի վթարի հետ կապված ծանր հումանիտար իրավիճակին
- Ելենա Կիրակոսյան. Մինչ այս պահը Արցախը շարունակում է մնալ առանց գազամատակարարման մինչև -7-ի պայմաններում
- Արցախում 10 օր է գազ չկա՝ Հայաստանում ինչ-որ ծաղրածուներ են տարբեր պաշտոններում նշանակվում. Տիգրան Աբրահամյան
- Ադրբեջանն այսօր սկսել է վնասված գազատար խողովակի վերանորոգման աշխատանքները. Արցախի տեղեկատվական շտաբ
- Ահազանգ. Արցախում գազամատակարարման խափանումը անհամեմատ վատ է ազդում հաշմանդամություն ունեցող անձանց վրա