Յոթ և ինը տարեկան եղբայրները Ամազոնի անտառներում մեկ ամիս մնալուց հետո հրաշքով փրկվել են
Երկու տղա մեկ ամիս թափառել են Ամազոնի անտառներում և ողջ մնացել։ Ինչպես հայտնում է Daily Mail-ը, Բրազիլիայում երկու եղբայրները մոլորվել են Ամազոնի ջունգլիներում, մեկ ամիս մնացել են այնտեղ ու հրաշքով փրկվել։
7-ամյա Գլաուկո և 9-ամյա Գլիսոն Ֆերեյրաները Բրազիլիայի Ամազոնաս նահանգից փետրվարի 18-ին գնացել են արևադարձային անտառ՝ փոքրիկ թռչուններ որսալու։ Այն բանից հետո, երբ երեխաները չեն վերադարձել, իշխանությունները լայնածավալ որոնումներ են սկսել, որոնք անարդյունք ավարտվել են փետրվարի 26-ին։
Սակայն երեքշաբթի օրը՝ մարտի 15-ին, տղաներին հայտնաբերել է իրենց տնից վեց կիլոմետր հեռավորության վրա աշխատանքի գնացած փայտահատը: Երեխաները բենզասղոցի ձայն են լսել ու սկսել են օգնություն կանչել։ Եղբայրները գտնվել են ծանր վիճակում. նրանք ծնողներին ասել են, որ այդ ընթացքում ոչինչ չեն կերել, միայն անձրևաջուր են խմել։
«Ես ապշել էի, երբ նրանց կենդանի տեսա»,- խոստովանել է որդիների մահը սգացող Կլաուդիոնոր Ռիբեյրո Ֆերեյրան։
Գլաուկոյին և Գլիսոնին շտապ տեղափոխել են հիվանդանոց։ Ջունգլիներից եղբայրներին ստիպված են եղել նավով դուրս բերել, իսկ նավամատույցում նրանց ողջունել են հարյուրավոր տեղացիներ և կամավորներ, որոնք այդ ամբողջ ընթացքում շարունակել են նրանց որոնումները։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան