Առողջություն 20:00 21/03/2022 Հայաստան

Անհարմար հարցեր հոգեբույժին

Հեղինակ` Թեհմինե Հարությունյան

Անհարմար հարցեր տարբեր մասնագետներին շարքը այս անգամ գերզգայուններից է, որովհետև մեր գլխում ծագող, բայց այդպես էլ  մասնագետներին չուղղած հարցերը տվել ենք հոգեբույժ Անի Հովհաննիսյանին։ Այս լարված ու տրագիկ օրերին, երբ մի սթրեսին հաջորդում է մյուսը, հոգեպես առողջ մնալը ավելի ու ավելի է դժվարանում։ Շատ անգամ մեր այս կամ այն քայլից կամ տեղի ունեցած դեպքերին արձագանքնելուց հետո ինքներս մեզ հարց ենք տալիս՝ իսկ տեսնես իմ գլխում դեռ ամեն ինչ կարգի՞ն է։

-Ինչպե՞ս կարող եմ արագ ինքնս ինձ ստուգել, որ հասկանամ, արդյոք ես հոգեկան հիվանդություն չունեմ։
-Ցավոք, այս ոլորտում ինքնուրույն ստուգումը ոչ միշտ է հնարավոր։ Նշեմ ախտանշաններ, որոնք հեշտ է նկատել ու որոնց առկայության դեպքում արժե դիմել հոգեկան առողջության մասնագետին (հոգեբույժ, հոգեթերապևտ, հոգեբան), օր.՝ տրամադրության խնդիրներ, տագնապ, վախեր, տարատեսակ կպչունություններ, քնի խանգարում, գերակտիվություն և այլն։ Երբեմն հոգեկան առողջության խնդիրը մարդն ինքնուրույն նկատել չի կարողանում և անհրաժեշտ է լինում մասնագետի օգնություն։

-Շիզոֆրենիան ժառանգաբար փոխանցվող հիվանդությո՞ւն է։
-Շիզոֆրենիայի առաջացման մեջ մի շարք գործոններ նշանակություն ունեն։ Շիզոֆրենիան ունի ժառանգական նախատրամադրվածություն, այսինքն՝ շիզոֆրենիա ունեցող ծնողների սերունդներում, այլ անբարենպաստ գործոնների առկայության պարագայում, շիզոֆրենիա ձեռք բերելու հավանականությունն ավելի մեծ է, սակայն մի շարք դեպքերում ժառանգական նախատրամադրվածություն ունեցող անձանց մոտ շիզոֆրենիան երբեք կլինիկորեն չի դրսևորվում։ Հայտնի են նաև բազմաթիվ դեպքեր, երբ շիզոֆրենիան ի հայտ է եկել ժառանգական որևէ նախատրամադրվածություն չունեցող անձի մոտ։

-Ինչպե՞ս հասկանալ, որ մեր հարազատ մարդը «խելագարվում է». ի՞նչ նշաններ կան հուշող օրինակ անքնություն, ինքն իր հետ խոսելու սովորություն, անհիմն  վախեր, իր հանդեպ հորինած վերաբերմունք այլ մարդկանց կողմից։
-Կարծում եմ «խելագարվել» բառը մի քիչ կոպիտ է ասված ։) Եկեք ասենք «ինչպես հասկանալ, որ մեր հարազատի մոտ կա հոգեկան առողջության խնդիր։ Ձեր նշած բոլոր ախտանիշները վերաբերվում են հենց դրան։ Կարևոր է խնդիրը հայտնաբերել վաղ փուլում։ Օրինակ, հասարակ անքնությամբ, լարվածությամբ կարող են սկսել անգամ փսիխոզները, որոնց կլինիկան ավելի ակնհայտ է՝ գոյություն չունեցող ձայներ լսել, պատկերներ տեսնել, իրադարձությունները սխալ մեկնաբանել և այլն։ Անքնության փուլում համապատասխան մասնագետին դիմելը կարող է վերոնշյալ մյուս ախտանիշների առաջացումը կանխել։

-Կարելի՞ է պրոֆիլակտիկ այցելել հոգեբույժի։
-Իհարկե կարելի է։

-Ո՞րն է տարբերությունը հոգեբույժի և հոգեբանի, արդյոք հոգեբանը բժիշկ է և կարող է դեղեր նշանակել։
-Հոգեբույժը բժիշկ է, ունի բարձրագույն բժշկական կրթություն ու հոգեբույժի նեղ մասնագիտացում։ Հոգեբանը բժիշկ չէ, ունի հոգեբանական (ոչ բժշկական) կրթություն, ուստի չի կարող, չի տիրապետում և իրավասու չէ զբաղվել դեղորայքային բուժմամբ։

-Ինչպե՞ս հասկանալ, որ հանդիպել ենք հոգեկան հիվանդություն ունեցողի, ինչպես ճանաչել բազմության մեջ, արդյոք դա վտանգավո՞ր, ինչպե՞ս վարվել։
-Այն կարծիքը, որ հոգեկան հիվանդություն ունեցող բոլոր մարդկանց կարելի է ճանաչել, նկատել բազմության մեջ, քանի որ տարբերվում են վարքով, արտաքինով և այլն, որ պետք է նրանցից վախենալ, թերևս, հոգեկան առողջության մասին գոյություն ունեցող ամենատարածված միֆերից մեկն է։ Հոգեկան առողջության խնդիրները շատ-շաա~ատ են, ու դրանցից փոքր մասն են հանգեցնում այնպիսի վարքային խանգարումների, որով հնարավոր լինի տարբերվել հասարակության մեջ։ Անգամ այդ դեպքերի մեծ մասում բուժումից հետո սիմպտոմները նահանջում են։ Հոգեկան առողջության խնդիրներ ունեցողներն ամենասովորական մարդիկ են՝ իմ, Ձեր, մեր հարազատների նման, ովքեր ապրում են սովորական կյանքով, փորձում են ազատվել առողջական խնդրից։ Պարզապես ձգտում են թաքցնել շրջապատում, որպեսզի մարդիկ չսկսեն իրենցից «զգուշանալ»։

-Կարելի՞ է մարդուն իր կամքին հակառակ տեղավորել հոգեբուժարանում,ընդհանրապես ինչու մեկուսացնել հոգեկան հիվանդություն ունեցողին։
-Կամքիկ հակառակ բուժումը կարգավորվում է «ՀՀ հոգեբուժության մասին օրենք»-ով, ըստ որի կամքին հակառակ կարելի է տեղափոխել և բուժել ,եթե տվյալ պահին ունեցած հոգեկան վիճակով մարդը կարող է վտանգ ներկայացնել իր կամ շրջապատի համար։ Ու, ինչպես բոլորը, բուժումից հետո դուրս են գրվում, վերադառնում բնականոն կյանքին։
Մեր երկրում հոգեկան առողջության խնդիր ունեցող մարդկանց չեն մեկուսացնում առհասարակ։ Եթե կա անհրաժեշտություն  մարդը բուժում է ստանում հիվանդանոցային պայմաններում, ոնց որ այլ, ցանկացած հիվանդանոցում կարող էր լինել։

-Ինչպե՞ս է դրվում դիագնոզ, ՄՌՏ-ներ կամ նմանատիպ այլ սարքեր կարո՞ղ են որոշել։
-Որոշ դեպքերում այո, գործիքային հետազոտությունները կարող են հաստատել կամ ժխտել ենթադրյալ ախտորոշումը։ Օրգանական խնդիրների ժխտումից հետո ախտորոշումը դրվում է զրույցի, կլինիկական դիտարկման, մանրամասն անամնեզի հիման վրա։

-Հնարավո՞ր է վերականգնել հոգեկան առողջությունը, թե կան զուտ սուր արտահայտումները մեղմելու ձևեր, որոնք օգնում են, որ կյանքի որակի վրա չազդի հիվանդությունը։
-Կան բազմաթիվ հիվանդություններ, որոնք ենթակա են լիարժեք առողջացման։

-Միայն դեղորայքա՞յին է բուժումը։ Ի՞նչ անել, եթե բուժել հնարավոր չէ։
-Բուժումը լինում է դեղորայքային, հոգեթերապևտիկ, կենսաբանական։Եթե լիարժեք առողջացում հնարավոր չէ, պետք է բուժմամբ կյանքի որակը հնարավորինս բարձրացնել։

-Դեպրեսիան հիվանդությո՞ւն է, հիշո՞ւմ եք դեպքեր, երբ դեպրեսին անկառավարելի է դարձրել մարդուն, գրեթե կործանել։
-Այո, դեպրեսիան հիվանդություն է, որին պետք է շատ լուրջ վերաբերվել։ Իհարկե, ցավոք հիշում եմ դեպքեր, երբ դեպրեսիան սուիցիդով է ավարտվել։

Ի՞նչ են անում անտիդեպրեսանտները մարդու հետ։
-Եթե փորձեմ պարզ ասել, ազդում են գլխուղեղում առկա որոշ ընկալիչների վրա ու փոխում են այն նյութերի (նեյրոմեդիատորների) քանակը, որոնք պատասխանատու են տրամադրության համար։

-Շատ մեծ տարածում ունի այն միտքը,որ տարբեր ոլորտների հանճարներ իրականում ունեցել են հոգեկան խանգարումներ,կա՞ դրան ինչ-որ բացատրություն։
-Կարծում եմ շատ լայն հարց է ու տարբեր մասնագետներ տարբեր ժամանակներում փորձել են տարբեր բացատրություններ գտնել։ Գուցե իրենց ստեղծագործությունները տարբերվում են մեծամասնությունից, այդ պատճառով են հանճար ։) Ամեն դեպքում հստակ կորելացիա կարծում եմ չկա։

-Հիմա շատերը վստահեցնում են  որ դեպրեսիա ունեն, տագնապային գրոհներ, անձի երկվություն կամ ալցհեյմերով ծանոթ բարեկամ, արդյոք այս հիվանդությունները տարածվա՞ծ են, թե՞ առանց հասկանալու մարդիկ իրենք իրենց դնում են այդպիսի դիագնոզ։
-Հիվանդությունները տարածված են, բայց հաճախ մարդիկ իրենց անհանգստացնող չնչին գանգատները, առօրյա խնդիրներն են ինքնուրույն որակում որպես հիվանդություն, առանց լիարժեք ծանոթ լինելու տվյալ հիվանդությանը։

-Ինչպե՞ս խոսել մարդու հետ, ով ունի անձի երկվություն։
-Դժվար է պատասխանել, քանի որ յուրաքանչյուր մարդ յուրահատուկ մոտեցում է պահանջում։ Այնուամենայնիվ, եթե հոգեկան առողջության մասնագետ չեք, կարծում եմ խոսելու յուրահատուկ կանոններ չկան։

-Ի՞նչն է բարկացնում Ձեր մասնագիտության մեջ։
-Հասարակության մեջ տարածված միֆերը, մարդկանց թեր֊ կամ դեզինֆորմացիան, հոգեբույժ բառից վախենալն ու խուսափելը։

Ի՞նչն է Ձեզ դուր գալիս Ձեր մասնագիտության մեջ։
Առողջացած հիվանդը, ախտանշանների բազմազանությունը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:12
Հանրային առողջության ոլորտը կանգնած է մի շարք գլոբալ մարտահրավերների առջև
«Հերացի» կենտրոնը ներկայացրել է հիմնական մարտահրավերները
Աղբյուր` Panorama.am
10:05
Ռազմաքաղաքական իրադրությունը շարունակում է էական սպառնալիքներ և խորացող անորոշություններ պարունակել. Աբրահամյան
«Թեև Արտաքին հետախուզական ծառայությունն իր զեկույցում Հայաստանի դեմ լայնամասշտաբ ռազմական գործողության հավանականությունը բարձր չի...
Աղբյուր` Panorama.am
10:05
ՄԻԵԴ որոշման հիմքում դրվել է այն հիմնավորումը, որը բազմիցս բարձրաձայնվել է Դատավորների միության կողմից
Դատավորների միությունը հանդես է եկել «Սուրեն Անտոնյան ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ վճռի վերաբերյալ, որտեղ ասված է....
Աղբյուր` Panorama.am
09:57
The Beatles-ը 1977 թվականից ի վեր առաջին անգամ առաջադրվել է BRIT Awards մրցանակաբաշխությանը
The Beatles լեգենդար ռոք խումբը կրկին առաջադրվել է BRIT Awards մրցանակաբաշխությանը։ Դա տեղի է ունեցել 1977 թվականից ի վեր առաջին անգամ։...
Աղբյուր` Panorama.am
09:55
«Ֆոտոլուր»-ը դատարանում հաղթանակ է տարել Արման Բաբաջանյանի կայքի նկատմամբ
«ՖՈՏՈԼՈՒՐ» լրատվական գործակալությունը  Երևանի քաղաքացիական դատարանում հաղթանակ է տարել Արման Բաբաջայանի կայքի հիմնադիր՝...
Աղբյուր` Panorama.am
09:50
Մեկ գիշերվա ընթացքում Ուկրաինական 121 ԱԹՍ է խոցվել ՌԴ 13 տարածաշրջանի երկնքում
Անցած գիշեր ՌԴ ԶՈւ-երը Ռուսաստանի 13 շրջանների վրա խոցել են ուկրաինական 121 անօդաչու թռչող սարք, հայտնում է պաշտպանության նախարարությունը։...
Աղբյուր` Panorama.am
09:42
Australian Open. Ջոկովիչը հրաժարվել է կիսաեզրափակչում շարունակել Զվերևի հետ հանդիպումը
Մելբուռնում տեղի են ունենում Ավստրալիայի բաց առաջնության 2025 թվականի տղամարդկանց մենախաղի կիսաեզրափակիչները։ Դրանցից առաջինում սերբ Նովակ...
Աղբյուր` Panorama.am
09:34
Սա աննախադեպ և բացառիկ երևույթ է հայ-չինական հարաբերությունների պատմության ընթացքում. Սուրեն Սարգսյան
«Շուրջ 7 ամիս է Չինաստանը Հայաստանում դեսպան չունի: Սա աննախադեպ և բացառիկ երևույթ է հայ-չինական հարաբերությունների պատմության ընթացքում:...
Աղբյուր` Panorama.am
09:12
Հունվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքներն աճել են
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 24-ին ժամը 09։00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 394.55 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:10
«Ժողովուրդ». Ինչու չեն կայանում նախկին պաշտոնյաների նկատմամբ հարուցված քրեական գործերով դատական նիստերը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչու են դատավորները նախկին պաշտոնյաների նկատմամբ հարուցված քրեական գործերով դատական նիստ...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Հրապարակ». Անգրագետ նախագծին կողմ կքվեարկեն, թե ոչ
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանը ԵՄ անդամ դարձնելու ջատագով արևմտամետների խմբակը, պարզվում է՝ մի այնպիսի անգրագետ...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Ժողովուրդ». 25 անձ տուգանվել է 200 հազար դրամ հայտարարագիրը չներկայացնելու առնչությամբ
«Ժողովուրդ» թերթը գրում է. Համաձայն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողվի 2024 թվականի 2-րդ կիսամյակի հաշվետվության՝ նախաձեռնված...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Հրապարակ». Հնարավոր է Ալիևն օրակարգ բարձրացնի արցախցիների վերադարձի թեման
«Հրապարակ» թերթը գրում է. «Ադրբեջանի Միլի մեջլիսում մտադիր են ստեղծել հանձնաժողով, որը, ըստ պաշտոնական հաղորդագրության,...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Ժողովուրդ». ՔՊ-ականները մտադիր են «կանաչ լույս» տալ ԵՄ անդամակցության նախաձեռնության հետագա ընթացքի համար
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի՝ ԵՄ անդամակցության հարցը դեռ անորոշ է, բայց այսօր արտախորհրդարանական ուժերի՝...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Հրապարակ». Սյունիքի տարբեր հատվածներում արդեն մի քանի օր է՝ անդադար կրակահերթերով փորձում են հոգեբանական ճնշում գործադրել սյունեցիների վրա
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի իշխանությունում աջ ձեռքը չգիտի, թե ձախն ինչ է անում։ Մինչ Արտաքին...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». Արփինե Սարգսյանը որոշել է գործին ընթացք տալ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ նախկին պատգամավոր Նահապետ Գևորգյանի որդու հարցով զբաղվում է քննչական կոմիտեն։ Հունվարի...
Աղբյուր` Panorama.am
08:55
«Հրապարակ». Հայկ Սարգսյանն առաջարկում է խստացնել թմրանյութերի ապօրինի շրջանառության համար նախատեսված պատիժը
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանում թմրամիջոցների ապօրինի շրջանառության սարսափելի վիճակագրությունը սկսել է...
Աղբյուր` Panorama.am
08:45
Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և...
Աղբյուր` Panorama.am
08:40
Հունվարի 24-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
23:20
Ադրբեջանը ցանկանում է վերադարձնել Փարիզի 2024 թվականի օլիմպիական մեդալները
Ադրբեջանի օլիմպիական կոմիտեն դիմել է Միջազգային օլիմպիական կոմիտեին (ՄՕԿ)՝ 2024 թվականի օլիմպիական մրցանակները վերադարձնելու խնդրանքով։ Այս...
Աղբյուր` Panorama.am
22:22
Արցախից բռնագաղթած ընտանիքներին արդեն իսկ տրամադրվել է բնակարանի 502 հավաստագիր
ՏԿԵ նախարարությունից հայտնում են, որ տեղի է  ունեցել նախարարին կից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների աջակցման հարցերով ձևավորված...
Աղբյուր` Panorama.am
22:02
Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ-ում կմասնակցի «Ազգային աղոթքի նախաճաշին». Նազելի Բաղդասարյան
Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքի իր էջի գրառմամբ հայտնում է. «Փետրվարի սկզբին նախատեսվում է Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
21:51
Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է բանակցություններ վարել կարգավորման շուրջ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է Ռուսաստանի հետ հակամարտությունը լուծելու բանակցությունների և համաձայնության։...
Աղբյուր` Panorama.am
21:28
Խոշոր ավտովթարի ժամանակ «BMW»-ն արմատից տապալել է ծառը, ապա կոտրել էլեկտրասյունը
 Հունվարի 23-ին, ժամը 18:20-ի սահմաններում «BMW» մակնիշի ավտոմեքենան Մասիս քաղաքի Երևանյան փողոցում դեռևս անհայտ...
Աղբյուր` Panorama.am
21:11
2025 թվականի փետրվարի 1-ից Երևանի հասարակական տրանսպորտից օգտվելիս վճարման համակարգը դառնում է ավելի հարմար. Տիգրան Ավինյան
Երևանի քաղասքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքի իր էջում իրազեկող տեսանյութ է հրապարակել և գրել. «Սիրելի՛ քաղաքացիներ, 2025 թվականի...
Աղբյուր` Panorama.am
21:01
Կարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ «Անորա» ֆիլմը ներառվել է «Օսկար»-ի հավակնորդների ցանկում
Հայ դերասաններ Կարեն Կարագուլյանի, Վաչե Թովմասյանի մասնակցությամբ  ամերիկացի հայտնի ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora»  ֆիլմը...
Աղբյուր` Panorama.am
20:59
Ուրախ եմ, որ ստացվեց հաղթել․ միջազգային գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյան
Ինձ համար շատ լավ սկսվեց առաջնությունը:Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց միջազգային գրոսմայստեր, Հայաստանի եռակի չեմպիոն Ռոբերտ...
Աղբյուր` Panorama.am
20:41
Սոցիալական ցանցերում խոսքի ազատության սահմանափակումն ավելի շատ վնաս կհասցնի մեր հասարակություններին․ Ֆինլանդիայի Էդուսկունտայի խոսնակ
 Ալեն Սիմոնյանի հրավերով Հայաստանում են Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի (Nordic-Baltic Eight) խորհրդարանների...
Աղբյուր` Panorama.am
20:24
Թուրքիայի հետ բանակցությունները դեռևս զգալի արդյունքներ չեն տվել․ Միրզոյան
Ելույթով հանդես է եկել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը: Նա հավաստիացրել է, որ մեր երկիրը հանձն է առել փնտրելու նոր...
Աղբյուր` Panorama.am
20:15
Վաճառված է. ԱՄՆ-ն օտարել է Խաչատրյանների բռնագանձված առանձնատունը
«Հետքը» գրում է․ «Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի որդիների ամերիկյան առանձնատունը, ի վերջո, վաճառվեց: Ամերիկյան...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա
13:44 23/01/2025

Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}