Հիմա երկու աթոռներին միաժամանակ նստելու կամ չմտածված քայլելու ժամանակը չէ, համ էլ դրա համար խելք է պետք ունենալ. Վահե Հակոբյան
«Սահմանային միջադեպեր, զոհեր, վիրավորներ, պատերազմից 1.5 տարի անց դեռ Բաքվում պահվող ռազմագերիներ և քաղաքացիական անձինք, հումանիտար աղետի վտանգ Արցախում, հոգեբանական ճնշման գործադրում Հայաստանի և Արցախի բնակչության նկատմամբ, Ադրբեջանի և Թուրքիայի կողմից թելադրվող նախապայմաններ և սպառնալիքի վերջնագրեր և ինչո ոչ՝ ղազագրեր»,-«ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու օրենքի նախագծի հանրային քննարկման ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանը՝ նկատելով, որ նման անբարենպաստ իրադարձությունների շղթան կարելի է շարունակել:
Արձանագրելով, որ Արևմուտք-Ռուսաստան սրացում է նկատվում, որը պրոյեկտվում է մեր տարածաշրջանի վրա՝ բանախոսը հայտարարեց, որ այդ մարտահրավերներին դիմակայելու և Հայաստանում միջազգային կատակլիզմաներ թույլ չտալու համար իշխանությունը ոչինչ չի անում:
«Տպավորություն կա, որ այս իշխանությունը կույր, խուլ համար է կատարվողի նկատմամբ և փորձում է միայն մեկ հարց լուծել՝ օր ավել պահել իր աթոռները, ընդ որում՝ ցանկացած գնով»,-ասաց Հակոբյանը և նկատեց, որ գործող իշխանություններն ընդունում են Ադրբեջանի և Թուրքիայի կողմից թելադրվող խաղի կանոնները, սպասարկում են թուրք-ադրբեջանական շահերը և շարունակ պնդել, թե իբր դրական ազդակներ է ստանում, բայց պարզ չե, թե՝ որտեղից և ում կողմից:
Նրա խոսքով՝ Ռուսաստանի և Արևմուտքի աննախադեպ ճգնաժամի պայմաններում Փաշինյանն ու իր հետևորդները փորձում են դիվիդենտներ քաղել այդ հակամարտությունից և երկիրը կանգնեցնում են նոր մարտահրավերների առաջ:
«Աշխարհաքաղաքական ներկայիս լարվածությունների պայմաններում իր երկրի ազգային և պետական շահերը գիտակցող, ցանկացած իշխանություն, մաքսիմալ զգույշ հավասարակշռված և հստակ կգործեր իր բոլոր քայլերում և հայտարարություններում, իսկ մենք տեսնում ենք ճիշտ հակառակը»,-հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավորը և նկատեց, որ պետք է արագ գործել Արցախի հումանիտրա խնդիրները լուծելու համար, բայց ՀՀ իշխանությունները կա՛մ դանդաղում են, կա՛մ անգործության են մատնված, բայց կան հարցեր, որոնց դեպքում լռելն ու դանդաղելն է ճիշտ, բայց Փաշինյանն և իր խմբակն անբացատրելի ակտիվություն են ցույց տալիս և հետո ստիպված ուղղում իրենց հայտարարությունները:
Որպես օրինակ Վահե Հակոբյանը հիշեցրեց, որ Փաշինյանը ռուս-ուկրաինական սրացման վերաբերյալ դիրքորոշում հայտնեց ԱԳՆ խոսնակի՝ պետական հեռուստաալիքով տված հարցազրույցում, երբ հայտարարվեց, որ Հայաստանի օրակարգում չկա Լուգանսկի և Դոնեցկի ժողովրդական հանրապետությունների ճանաչման հարց, այնուհետև ՀՀ իշխանությունները տարբեր կառույցներում սկսեց աջակցել ու չաջակցել Ռուսաստանին:
«Հիմա երկու աթոռներին միաժամանակ նստելու կամ չմտածված քայլելու ժամանակը չէ, համ էլ դրա համար խելք է պետք ունենալ»,-ասաց բանախոսը և հարց հնչեցրեց, թե ինչպե՞ս է ստացվել, որ ֆրանկոֆոնիայի համաժողովին մասնակցելու համար Փարիզ մեկնող ԱԳ նախարարը պատահաբար հայտնվում է Բրյուսելի ՆԱՏՕ-ի գրասենյակում, ո՞րն էր այդ այցի նպատակը և ինչու դրա մասին նախապես հայտարարված չէր:
Անդրադառնալով Ադրբեջանի կողմից առաջարկված 5 սկզբունքներին և փաստելով, որ Հայաստանից հաստատել են, որ պատասխանել են դրանց՝ ընդդիմադիր պատգամավորը փաստեց, որ դրանք ոչ թե առաջարկներ են, այլ Ադրբեջանի շահերին միտված անփոփոխ պահանջներ և հետաքրքրվեց, թե ո՞րն է եղել Հայաստանի պատասխանը և ինչ կետեր է դրված դրանց մեջ:
«Ադրբեջանն այս առաջարկով փորձում է մեկնդմիշտ փակել հակամարտության էջը և զրկել Հայաստանին Արցախի ինքնորոշման հարցը, թե՛ ներկայում, թե՛ ապագայում բարձրացնելու, նրա շահերն ու իրավունքներն առաջ մղելու հնարավորությունից»,-հայտնեց Հակոբյանը և հավելեց, որ դրան ի պատասխան Հայաստանը անհասկանալի առաջարկ է անում ԵԱՀԿ մինսկի խմբի շրջանակներում գործընթացը սկսելու վերաբերյալ:
Նրա կարծիքով՝ այս իշխանությունն հերթական անգամ ժողովրդի մեջքի հետևում իր խաղն է խախղում, որն ուղղակի և անուղղակի, գիտակցված, թե չգիտակցված բաց և թաքնված ծառայում է Ադրբեջանի և Թուրքիայի շահերին:
Անդրադառնալով հայ-թուրքական երկխոսությանը՝ ընդդիմադիր պատգամավորն ասաց, թե աշխարհաքաղաքական թեժ իրավիկճակում ՀՀ ԱԳ նախարարը շտապում է Անթալիա և Թուրքիայի իր գործընկերոջ ետ հանդիպումից հետո երջանիկ և լայն ժպիտով առանց նախապայմանների երկխոսություն վարելու իրենց սիրած թեզն է առաջ տանում, իսկ Չավուշօղլուն ասում է, որ հանդիպման ընթացքում ինքը Հայաստանին ասել է, որ նա պետք է ընդունի Ադրբեջանի առաջարկները:
«Թուրքիան միակողմանի, Հայաստանի վրա ճնշում գործադրելու նպատակով, փակել է հայ-թուրքական սահմանը և խզել դիվանագիտական հարաբերություններն, իսկ այժմ սահմանի բացման դիմաց Հայաստանից քայլեր կամ զիջումներ է ակնկալում: Բա սա նախապայման չէ՞, նախապայմանն էլ ուրիշ ձև ինպե՞ս է լինում»,-ասաց Վահե Հակոբյանը և հավելեց. «Թուրքիան և Ադրբեջանն ակնհայտորեն փորձում են օգտվել տարածաշրջանից միջազգային հիմնական ուժերի ուշադրության շեղվելու հնարավորությունից, որպեսզի առաջ մղեն իրենց առավելապաշտական ծրագրերը, իսկ Հայաստանի գործող իշխանությունը միայն նպաստում է դրան, կրկնեմ՝ սեփական ժողովրդի մեջքի հետևում»:
Այս ամենի համատեքստում պատգամավորը գտնում է, որ քննարկվող օրենքի նախագիծը չի կարող լուծել բոլոր առկա հիմնախնդիրները, քանի որ դրանք օրենքի մակարդակով լուծվող չեն, բայց դրա ընդունմամբ կմեծացվի գործադիրի վրա օրենսդիր իշխանության վերահսկողության լծակները այն հանրության իրազեկվածությունը բարձրացնելու և ժողովրդի մեջքի հետևում իշխանությունների գործելաոճի դեմ պայքարելու համար:
Հարակից հրապարակումներ`
- Ինձ տարբեր մարմիններ են հրավիրում, ասում են՝ էս ի՞նչ է, իշմա՞ր ես տալիս, թե իբր մենք թույլ ենք. Հրանտ Բագրատյան
- Կներես մեզ, Մարիա ջան, բայց քեզ պես բալիկներ ունեցող հայրենիքը դատապարտված է հաջողության հասնել. Հայկ Մամիջանյան
- Արթուր Վանեցյան. Ադրբեջանի ներկայացրած հինգ կետերը Արցախից հրաժարվելու մասին են
- ԱԺ-ում ծափահարություններով ողջունեցին արցախցի պատգամավորներին
- Արցախը հայաթափելու խնդիր է դրված ու դա ոչ մեկին հետաքրքիր չէ. Նաիրա Զոհրաբյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան