Եթե 4-5 օր ձյունը չդադարի, աղի պաշարները չեն բավականացնի. Երևանի քաղաքապետարանի պաշտոնյա
Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի տնօրեն Հովհաննես Մանուկյանն ասաց, որ ամբողջ գիշեր աղցան մեքենաներն աշխատել են, կենտրոնական փողոցներն ամբողջովին բաց են, երկրորդական փողոցներում այս պահին էլ աշխատանքները շարունակվում են։
Նա նաև ասաց, որ երկու պահեստում աղի ու ավազի պաշարներն ավարտվել են, միայն մնացել է իրենց հիմնարկում։
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հետաքրքրվեց, թե եղանակային կանխատեսումները հաշվի առնելով՝ բավարարո՞ւմ է եղած ծավալները։
«Այս մի քանի օրվա ընթացքում կբավարարի, բայց եթե 4-5 օր ձյունը չհանդարտվի, չի բավարարի»,- ասաց Հ.Մանուկյանը։
«Պարոն Արեյան, այդ մասով նայենք, տեսնենք, եթե կա, շուտ պատրաստվենք, այնտեղ պրոցեսներ են, ինքներդ լավ գիտեք»,- արձագանքեց Հ.Սարգսյանը։
Հարակից հրապարակումներ`
- Վանաձոր-Դիլիջան, Թորոսգյուղ-Աշոցք-Բավրա և մի շարք այլ ավտոճանապարհները փակ են
- Չընդհատվող ձյունն ու բուքը թույլ չեն տալիս ճանապարհաշինարարներին ապահովել անվտանգ երթևեկություն
- Առաջիկա օրերին՝ ձյուն, բուք, քամու ուժգնացում, ցածր հորիզոնական տեսանելիություն
- Բուք, ձյուն, ջերմաստիճանի նվազում. եղանակն՝ առաջիկա օրերին
Լրահոս
Տեսանյութեր
Հայկ Դեմոյան. Արարատ Միրոզյանի երեկվա ասածը քրեորեն հետապնդելի հերթական գործողությունն է