Քաղաքական 15:46 21/03/2022 Հայաստան

Արցախցի պատգամավորի ափսոսանքը Հայաստանի ԱԺ դահլիճում

«Արցախի ներկայիս վիճակի ու ապագայի վերաբերյալ ցանկացած քննարկում այսօր պահանջված է, քանի որ գլոբալ ու տարածաշրջանային վերջին զարգացումները նոր մարտահրավերներ են առաջադրում հայ ժողովրդին»,-ԱԺ-ում անցկացվող խորհրդարանական լսումների ժամանակ իր ելույթում ասաց Արցախի Հանրապետության ԱԺ  «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության քարտուղար Գեղամ Ստեփանյանը։

Նրա խոսքով, 2020 թ. պատերազմից հետո Արցախում ստեղծված կացությունը լուրջ վերլուծությունների կարիք ունի, հայկական երկրորդ պետության ազգաբնակչության խնդիրները մշտական ուշադրության կենտրոնում պահելու, կորցրած պաշտպանական հնարավարությունները վերականգնելու և խաղաղապահ զորակազմի գործողություններն ընդհանուր համակարգի մեջ ճիշտ համադրելու տեսանկյունից։

Արցախցի պատգամավորը նկատեց, թեև վերջին օրերին որոշակի աշխուժություն է նկատվել հայկական պետությունների խորհրդարանների համագործակցության առումով, բայց այդ թեմաները չեն կարող սահմանափակվել կրթության, գիտության, տեխնոլոգիաների թեմաներով։

«Արցախի սահմանամերձ բնակավայրերի ամրապնդնման և տասը օր տևած հումանիտար ճգնաժամային իրավիճակը հաղթահարելու հարցերը պետք է անպայման ներառվեն քաղաքական հարցերի օրակարգում, և դրանց շուրջ ծավալված մտքերի փոխանակությունը, առաջարկությունները պետք է դառնան գործողությունների ծրագիր պատկան մարմինների համար»,-ասաց նա։

Արցախցի գործիչն իր խոսքում շեշտեց, որ Ադրբեջանի սանձազերծած պատերազմից, նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո ապրում են բոլորովին այլ՝ մեզ համար վնասակար ու ամենօրյա վտանգներով համալրվող անվտանգային միջավայրում։

«Այնպիսի տպավորություն է, որ մեր հակառակորդները մինչև այսօր ճշգրիտ ժամանակացույցով իրականացնում նախապես մշակված ու մեր խոցելի, թույլ կետերի հաշվառումով լրացված համապարփակ ծրագիր։ Իսկ մենք ամեն օր մտածում ու այդպես էլ չենք կարողանում համաձայնեցնել դեռ երեկ իրականացված սադրանքի դեմ հակաքայլը։ Սահմանամերձ  գյուղերի դեմ իրականացվող բարոյահոգեբանական ճնշումները բոլոր հնարավոր միջոցներով այդ բնակավայրերում գյուղատնտեսական աշխատանքներին խանգարելը միջոցներ են, որոնք  հաստատ մեկանգամյա չեն։ Դրանք կիրառվում են որոշակի «արդյունք» ստանալու ակնկալիքով։ Իսկ Արցախ մտնող միակ գազատարի պայթեցումը տարվա այս շրջանում, և այնպիսի պայմաններում, որ բնակչության մեծամասնությունը հենց բնական գազն է օգտագործում ինչպես ջեռուցման, այնպես էլ տաք ջուր ունենալու համար, հաշվարկված քայլ է եղել։ Միայն մի դեպքում  կարելի է  Արցախոմ ապրող մարդկանց վերադարձնել հույսը, ցույց տալ, որ  մենք բոլոր պետական ինստիտուտներով ի վիճակի ենք ապահովել նրա ընտանիքի անվտանգությունը, որ մենք թիկունքում Հայաստանի Հանրապետություն ունենք՝ պատրաստ միջազգային մակարդակով կազմակերպել արցախցիների իրավունքների պաշտպանությունը, որ Սփյուռքում ապրող մեր հայրենակիցների համար Արցախը շարունակում է մնալ որպես համազգային նվաճում, համայն հայության հպարտություն»,-ասաց արցախցի պատգամավորը։

Իր ելույթում նա ափսոսանք հայտնեց, որ հայկական պետությունների համատեղ օրակարգում քաղաքական իրադրության կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող ջանքերի, միջազգային կառույցներում ղարաբաղյան թեմատիկայի, պատերազմի հետևանքների հաղթահարման, շարունակվող մշակութային ագրեսիայի վերաբերյալ հարցերի շուրջ կենտրոնացումը երկրորդական պլան է մղված։

Արցախի ԱԺ պատգամավորն առաջարկեց ակտիվացնել միջխորհրդարանական համագործակցությունը, առաջարկեց դիտարկել Հայաստանի ու Արցախի խորհրդարանների արտաքին հարաբերությունների ու պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովների անդամներից համատեղ աշխատանքային խումբ ձևավորելու գաղափարը։

«Խմբին պետք է հանձնարարել մշտապես թարմացվող օրակարգ մշակել և պարբերաբար իրազեկել մյուս պատգամավորներին տեղի ունեցող զարգացումների մասին։ Ակնհայտ է, որ այս աշխատանքն արդյունավետ կարող է լինել կարգավորման գործընթացում ներգրավված կառույցների կողմից թարմ տեղեկատվության տրամադրման պայմաններում»,-ելույթն ամփոփեց Գեղամ Ստեփանյանը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:46
Նիկոլ Փաշինյան. Ե՞ս եմ էդ ոսկու գործը անում, ե՞ս եմ այդ ոսկու ստվերի գլխին կանգնած
«Ձեր ասածը վկայում է այն մասին, որ մենք գործ ունենք տնտեսական շղթայի  մի հատվածի հետ, որը գործում է ստվերում»,-արձագանքելով...
Աղբյուր` Panorama.am
17:40
Փաստաբանների պալատի միջնորդությամբ, ընդդիմադիր 31 պատգամավոր դիմել է ՍԴ
Այսօր, ՀՀ փաստաբանների պալատի միջնորդությամբ, ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր 31 պատգամավոր դիմել է Սահմանադրական դատարան՝ վիճարկելու Հարկային...
Աղբյուր` Panorama.am
17:31
Դուրս գանք Չարենցի «Երկիր Նաիրի» վեպից սյուժեից դեպի իրական Հայաստան. Փաշինյան
«Արտաքին և ներքին քաղաքականության հետ կապված բոլոր լուծումները, որոնք մենք առաջարկում են Հայաստանի քաղաքացիներին և միջազգային ...
Աղբյուր` Panorama.am
17:28
Մինչև 300 հազար դրամ և համարժեք տրասֆերտները չեն հայտարարագրվում, իսկ ավելին հայտարարգրվում են առանց հարկման. Փաշինյան
«Մինչև 300 հազար դրամ և համարժեք տրասֆերտները չեն հայտարարագրվում, իսկ դրանից ավել գումարները հայտարարագրվում եմ, բայց կրկին չի...
Աղբյուր` Panorama.am
17:25
Մեսրոպ Առաքելյան. Սա արդեն ազգային անվտանգության հարց է
Տնտեսագետ, Նիկոլ  Փաշինյանի նախկին խորհրդական Մեսրոպ Առաքելյանը կոչով դիմում է տնտեսագիտական կրթություն տվող բուհերի ղեկավարությանը։...
Աղբյուր` Panorama.am
17:20
Այրվել է նաև կրպակների մոտ կայանած մեքենան
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունվարի 22-ին, ժամը 07:13-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Արշակունյաց...
Աղբյուր` Panorama.am
17:08
Անհապաղ ազատ արձակել Բաքվի զնդաններում պահվող բոլոր հայ բանտարկյալներին. Լազարևյան ակումբ
Միջազգային Լազարևյան ակումբը պահանջում է անհապաղ դադարեցնել դատավարությունը, ազատ արձակել Բաքվի զնդաններում պահվող բոլոր հայ բանտարկյալներին և...
Աղբյուր` Panorama.am
17:04
Եթե ձեր ասածն այդ պայմանավորվածության մեջ չկա, ուրեմը չկա նման բան. Մհեր Գրիգորյանը՝ ճանապարահատվածը Ադրբեջանին տալու մասին
«Հայասան-Վարստան միջպետական ճանապարհը՝ Մ4-ը որ կա Ոսկեպարի և Կիրանցի միջև որևէ հատվածի հանձնում ադրբեջանական կողմիցն կա՞, թե՞...
Աղբյուր` Panorama.am
16:55
Պետությունը գնում է, փարվում է մարդուն ու ասում՝ եղբայր, դու իմ տերն ես, ինձնից մի օտարվի. Փաշինյանը՝ համընդհանուր հայտարարագրման մասին
«Հայտարարագրման համակարգը կարևոր է ապապետությանից պետություն անցման տրամաբանության մեջ»,-ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի...
Աղբյուր` Panorama.am
16:25
Փոխադրամիջոցի գույքահարկից ազատվում են հանցագործության հիմքով սեփականատիրոջ տիրապետումից դուրս գտնվող փոխադրամիջոցների սեփականատերերը
Ազգային ժողովի հունվարի 22-ի հերթական նիստում քննարկվել է «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» և...
Աղբյուր` Panorama.am
16:25
Ալիևի արտաքին քաղաքական ձևակերպումները շահավետ են Փաշինյանի ներքին քաղաքական ամբիցիաներին. Վիգեն Հակոբյան
Ալիևը տարեսկսզբին տված հարցազրույցում մի շարք սպառնալիքներ հնչեցրեց Հայաստանի ուղղությամբ, որոնց ՀՀ գործող իշխանություններն ընդամենն...
Աղբյուր` Panorama.am
15:57
ՔՊ-ականները սպառեցին ԱԺ նիստերի օրակարգը՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար տուրքը 1000 դրամից բարձրացնելով 50.000 դրամի
ԱԺ ՔՊ պատգամավորների կողմ ձայներով ընդունվեցին բոլոր օրինագծերը և սպառվեց օրակարգը։ Ընդունվեցին հետևյալ օրինագծերը. «Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
15:46
Նիկոլ Փաշինյանը ցնցված է Թուրքիայում տեղի ունեցածից
Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը ցնցված է Թուրքիայում տեղի ունեցած ողբերգությունից։ «Բոլուի լեռնադահուկային...
Աղբյուր` Panorama.am
15:37
«Սահակյանց» ստուդիային տարածքից զրկելու կառավարության որոշումը Դավիթ Սահակյանցը կապում է իր քաղաքական հայացքների հետ
Հայաստանի կառավարության 2024 թվակաի դեկտեմբերի 27-ի որոշմամբ Երևանի Վարդանանց փողոցի 30 հասցեում գտնվող «Ռոբերտ Սահակյանցի անվան անիմացիոն...
Աղբյուր` Panorama.am
15:28
Ինքնաառաջադրվել է Փաստաբանների պալատի խորհրդի անդամի 15 թեկնածու
Փետրվարի 10-ին կայանալիք Փաստաբանների պալատի ընդհանուր ժողովում կայանալու է նաև ՀՀ Փաստաբանների պալատի խորհրդի ընտրությունը։ Խորհրդի անդամի...
Աղբյուր` Panorama.am
15:15
Տիգրան Ավինյանը հանդես եկավ հայտարարությամբ տրանսպորտի գնի նոր փոփոխությունների մասին
Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ պատրաստվում են փետրվարի 11-ին կայանալիք ավագանու նիստում փոփոխություններ...
Աղբյուր` Panorama.am
15:01
Մասիս Մելքոնյանի կազմը ստում է. դատարանի որոշումը Գարիկ Գալեյանին չի ուղարկվել
Այսօր հայտնի դարձավ, որ թեև 44-օրյա պատերազմի նահատակ հերոս Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի վերաբերյալ դատավոր Մասիս Մելքոնյանի կողմից...
Աղբյուր` Panorama.am
15:01
Սա հնարավորություն՝ ձեզ հետ միասին, ձեռք-ձեռքի տված, աշխատելու. Արսեն Թորոսյան
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել Առողջապահության հանձնաժողովի նախագահ ընտրվելու կապակցությամբ....
Աղբյուր` Panorama.am
14:50
Քրեական ոստիկանները բացահայտեցին ավազակության դեպքը. օտարերկրացի երիտասարդները ձերբակալվել են
Հունվարի 21-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ 3 անհայտ անձինք իր բնակության վայրում բացահայտ...
Աղբյուր` Panorama.am
14:45
ՊՆ-ին կից կոլեգիայի նիստ է հրավիրվել
Հունվարի 22-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել...
Աղբյուր` Panorama.am
14:33
Գումարները պետք է հետ վերադարձվեն, կարծում եմ՝ առաջիկա օրերին արձագանք կունենանք. Ժաննա Անդրեասյանը՝ Սնուփ Դոգի համերգի մասին
«Սպասում ենք կազմակերպության արձագանքին և մեր գործողությունները պարզ են՝ պայմանագրի դրույթներից ելնելով նախատեսում ենք, որ գումարների...
Աղբյուր` Panorama.am
14:10
Վարուժան Գեղամյան. Հեշտ կռահելի է, թե ինչ են պլանավորում մարզել և ինչ նպատակով Թուրքիա-Ադրբեջան երկյակը
Հունվարի 20-ից Կարսի շրջանում՝ Հայաստանի Հանրապետության սահմանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա սկսվել են և մինչև փետրվարի 7-ը շարունակվելու...
Աղբյուր` Panorama.am
13:48
ՔՊ-ն առաջադրեց և 64 կողմ, 1 դեմ ձայներով Արսեն Թորոսյանին ընտրեց Առողջապահության հանձնաժողովի նախագահ
«ԱԺ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ՔՊ-ն առաջադրել էր Արսեն Թորոսյանի թեկնածությունը և ԱԺ 107 պատգամավորից...
Աղբյուր` Panorama.am
13:41
Փաշինյանի աներձագն ամուսնալուծվել է. նա մանրամասներ ներկայացրեց իր տան թալանի մասին
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Նիկոլ Փաշինյանի աներձագ Հրաչյա Հակոբյանը Ագզային ժողովում լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
13:26
Բաբկեն Թունյանը տրանսպորտի թանկացման հարցում համակարծիք է Փաշինյանի ու Աննա Հակոբյանի հետ
ԱԺ «Քաղաքացիական պահմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն այն կարծիքին է, որ հնարավոր չէ առանց ուղեվարձի վերանայման...
Աղբյուր` Panorama.am
13:25
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
Երևանում հունվարի 22-ի ցերեկը, 23-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերում 22-ի ցերեկը, 23-ին, 26-27-ին սպասվում է առանց...
Աղբյուր` Panorama.am
13:16
Ելույթիս ընթացքում ես քննադատել եմ ՔՊ-ին, այսինքը՝ իշխող կուսակցությանը. ՔՊ-ական պատգամավոր
«Հանդիպել եմ մամուլի նման հրապարակումների և պետք է ասեմ, որ ամբողջությամբ չի համապատասխանում իրականությանը, որևէ ծեծկռտուք և որևէ վեճ...
Աղբյուր` Panorama.am
13:13
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում ձերբակալվել է ներքնազգեստում թմրամիջոց թաքցրած քաղաքացին
ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները հունվարի 21-ին՝ ժամը 12։05-ի սահմաններում,...
Աղբյուր` Panorama.am
12:28
Ինչու է Ալեքսանդր Սիրունյանը հրաժարվել ԲԴԽ անդամի իր թեկածությունից
«Քիչ առաջ Ալեքսանդր Սիրունյանը, ով առաջադրված էր որպես Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու, հանդես եկավ հայտարարությամբ և իր...
Աղբյուր` Panorama.am
12:19
Հանրությունը սպասում է, որովհետև այն միայն ԱՆԻՖ-ում 10 մլրդ դրամի մսխում չէ. Թադևոս Ավետիսյան
«Իմ թույլ տալն այնքան էլ էական չէ, հանրությանը, այնուամենայնիվ, շատ  է հետաքրքրում, որովհետև խոսքը 10 մլրդ ՀՀ դրամի մասին է»,-...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում
11:17 22/01/2025

ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}