Ֆրանսիայում կայանալիք «Երազ» փառատոնում կներկայացվի հայկական մշակույթն ու արվեստը
Մարտի 21-ին, Ֆրանսիայի Մոն-դե-Մարսան քաղաքում, կմեկնարկի «Երազ» փառատոնը, որը հնարավորություն կընձեռի Ֆրանսիայի հարավ-արևմուտքում գտնվող այս գողտրիկ քաղաքի բնակչությանը ծանոթանալ ու ճանաչել հայկական մշակույթն ու արվեստը։
Սերգեյ Փարաջանովի թանգարանից հայտնում են, որ երկու շաբաթների ընթացքում փառատոնին մասնակցելու են գալու բազմաթիվ հայ ու ֆրանսիացի մշակութային գործիչներ և ուղղակի հյուրեր, որոնք հնարավորություն կունենան ծանոթանալու նաև հայ մեծանուն կինոռեժիսոր, արվեստագետ Սերգեյ Փարաջանովի յուրօրինակ ստեղծագործություններին։
Ցուցահանդեսի բացման արարողությունը տեղի կունենա մարտի 22-ին` Դեսպիո Վլերիկ թանգարանում։
Իսկ մինչ այդ քաղաքը պատրաստվում է փառատոնի բացմանը...
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան