Արթուր Վանեցյան. Ադրբեջանի ներկայացրած հինգ կետերը Արցախից հրաժարվելու մասին են
«Հայաստանն ու Արցախը կանգնած են անվտանգային լրջագույն խնդիրների առաջ»,-խորհրդարանական լսումների ժամանակ իր ելույթում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։
Նրա խոսքով, 2020-ին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայից հետո այդ երկիրը նոր պահանջներ է առաջ քաշում խաղաղության համար, այսպես կոչված հինգ սկզբունքներ ներկայացնում։
«Թե ինչի մասին են այդ սկզբունքները, վստահ եմ, բոլորդ ծանոթ եք։ Իմ համոզմամբ, դրանք Արցախից հրաժարվելու, Արցախի հարցը վերջնական փակելու մասին են։ Միաժամանակ չենք կարող ուշադրություն չդարձնել այն միջավայրին, որի ներքո Ադրբեջանի կողմից ձևակերպվում են այս պահանջները՝ հոգեբանական ահաբեկում սահմանամերձ գյուղերի բնակիչների նկատմամբ, հումանիտար աղետ Արցախում, սահմանային լարվածության աճ, հրադադարի ռեժիմի պարբերաբար խախտումներ, տարբեր տրամաչափի զինատեսակների կիրառում հայկական բնակավայրերի ու դիրքերի ուղղությամբ։ Սա դասական իմաստով հարկադրանքի քաղաքականություն է»,-ասաց Արթուր Վանեցյանը։
Հիշեցնենք, որ «Պատիվ ունեմ» խմբակցության նախաձեռնությամբ անցկացվող խորհրդարանական լսումները ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ են։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին