Քաղաքական 13:03 21/03/2022 Հայաստան

Արթուր Վանեցյան. Պետք է շատ հստակ խոսել արցախահայություն ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացման մասին

Բաքվի կողմից իրականացվող հարկադրանքի քաղաքականությանը սահուն կերպով միացել  և աջակցում է  Ադրբեջանի ավագ եղբայրը՝ Թուրքիան, ինչի ամենաթերմ վկայությունը Հայաստանի ԱԳ նախարարի այցն էր Թուրքիա և այդ այցին հաջորդած Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններն առ այն, որ Հայաստանը պետք է ընդունի Ադրբեջանի առաջարկները։ Այս մասին հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն ընթացող խորհրդարանական լսումների ժամանակ։

«Այս ամենին ի պատասխան Երևանը լուռ է, ավելի ճիշտ խոսում է։ Շարունակում է խոսել այսպես կոչված խաղաղության դարաշրջանի մասին։ Առավել զավեշտալի են իշխանությունը ներկայացնող տարբեր պաշտոնյաների արձագանքները Ադրբեջանի խախտումներին ու Արցախում ստեղծված սոցիալական, հումանիտար անելանելի իրավիճակին։ Նույնքան զավեշտալի ու անընընդունելի է  Հայաստանի այսօրվա իշխանությունների դիրքորոշումն Ադրբեջանի կողմից ներկայացված հինգ կետերի կամ ավելի ճիշտ կլինի ասել պահանջների վերաբերյալ»,-ասաց Վանեցյանը։

Նա ԱԺ ամբիոնից իշխանություններին հարց ուղղեց՝ պատասխանե՞լ են այդ հինգ պահանջներին, թե՞ ոչ։

«Եթե պատասխանել եք ադրբեջանական առաջարկին, ի՞նչ տրամաբանությամբ եք հրաժարվում հրապարակել այն։ Ո՞րն  է նպատակը։ Ավելին, Հայաստանի իշխանությունները պատրաստակամություն են հայտնում Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի վերաբերյալ բանակցությունները կազմակերպելու համար դիմել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությաւնը։ Չգիտե՞ն արդյոք մեր պաշտոնյաները, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը չունի նման մանդատ, չե՞ն հասկանում արդյոք, որ այս կերպ Արցախը գործընթացից դուրս թողնելով՝ անդառնալի սխալ են գործում, թե՞ հերթական անգամ ադրբեջանական օրակարգն են սպասարկում՝ ի հաշիվ Հայաստանի, Արցախի ու հայության կենսական շահերի»,-ասաց նա՝ ընդգծելով, որ մեր երկրի անվտանգային խնդիրները շատ ավելի լայն են, քան այն պատկերացնում ու ներկայացնում են Հայաստանի իշխանությունները։

ԱԺ ընդդիմադիր պատգամավորը տեղեկացրեց՝ վերջերս եղել է Արցախում, հանդիպել տարբեր շրջանակների ներկայացուցիչների հետ, շփվել արցախցիների հետ։

«Տեղում անձամբ տեսա ու հասկացա, որ բացի չլուծված անվտանգային խնդիրներից Արցախն այսօր ունի նաև օր առաջ լուծում պահանջող սուր սոցիալական ու հումանիտար խնդիրներ, իրականում խնդիրները շատ են, կարելի է դրանք երկար թվարկել»,-ասաց օրենսդիր մարմնի ներկայացուցիչը։

Վանեցյանն ընդգծեց, որ Արցախի համար ունենք միջազգային երկարաժամկետ երաշխիքների խնդիր, ունենք խնդիր՝ գիտակցելու, որ Արցախի անվտանգությունը չի սահմանափակվում միայն  արցախցիների ֆիզիկական անվտանգությամբ, ինչպես այն փորձում է ներկայացնել Հայաստանի իշխող ուժը։

«Արցախի կարգավիճակի մասին խոսելը և «կարգավիճակ» բառը պարզապես արտասանելը չի լուծում Արցախի անորոշ ապագայի հետ կապված խնդիրները։ Ի դեպ, տպավարություն է, որ այդ մասին խոսողները չեն էլ հասկանում, որ կարգավիճակ ասվածը կարող է լինել ցանկացած ձև։ Եվ կարևոր է խոսել շատ հստակ, արցախահայություն ինքնորոշման իրավունքի լիարժեք ու առանց սահմանափակումների իրացման մասին»,-ընդգծեց նա։

Բանախոսը համարում է, որ կարևոր է հասկանալ ստեղծված խնդիրների պատճառները, բայց դա հիմա ոչ առաջնահերթ հարց է։

«Մենք այսօր ունենք մի շատ կարևոր ու ցավալի իրողություն։ Ստիպված պետք է ընդունենք ու փորձենք լուծումներ գտնել մի իրավիճակում, երբ Հայաստանում ամենօրյա կտրվածքով ճակատագրական որոշումներ են կայացնում, բանակցություններ են վարում, պայմանավորվածություններ են ձեռք բերում մարդիկ, որոնք մեզ բոլորիս միգուցե միտումնավոր, միգուցե չհասկանալով, բերեցին ու հասցրեցին այս վիճակին։ Այդ մարդիկ ցավոք սրտի դեռևս իշխանություն են»,-ասաց Արթուր Վանեցյանը։

Ամփոփելով ելույթը՝ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարն ասաց՝ ունեն հիմնավորված ու արդարացի պահանջ այդ գործընթացների մասին պարբերաբար թարմացվող տեղեկատվություն ստանալու վերաբերյալ։

«Այս օրենսդրական նախաձեռնությունը կոչված է լուծելու հենց այս խնդիրը։ Կփոխվի՞ սրանով հանրության թիկունքում գաղտնի պայմանավորվածությունների գնալու իշխանությունների  քաղաքականությունը։ Գուցե և ոչ ամբողջապես։ Բայց այս գործիքակազմը նախ հնարավորություն կստեղծի հաշվետվողականության նոր էլեմենտ առաջ բերելու և ամենակարևորը այն հնարավարություն կտա հանրության համար այս կամ այն չափով մասնակիցը դառնալ, տեղեկացված լինել իր ճակատագրին ու ապագային վերաբերող գործընթացներին»,-ասաց նա՝ ավելացնելով, որ այն չի կարող լուծել առկա բոլոր խնդիրները։

Արթուր Վանեցյանը կրկնեց, որ առկա խնդիրների լուծումը հնարավոր է միայն այս իշխանությունների հեռացմամբ, Արցախի ու Հայաստանի պետական շահերով առաջնորդվող նոր իշխանության ձևավորմամբ։

«Այնուամենայնիվ, այսօրվա իրականության պայմաններում օրենքը թույլ կտա լրացուցիչ մեխանիզմներ կյանքի կոչել հանրության թիկունքում որոշումներ կայացնելու ու պայմանավորվածությունների գնալու իշխանության ձեռագիրը նվազագույնի հասցնելու առումով»,-ելույթն ավարտեց նա։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:07
Արթուր Պողոսյանի թեկնածությունն առաջադրել եմ Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում. Փաշինյան
«Արթուր Պողոսյանի թեկնածությունն առաջադրել եմ Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում»,-Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում...
Աղբյուր` Panorama.am
22:56
Սաակաշվիլին հեղաշրջման կոչ է անում. Մամուկա Մդինարաձե
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կոչ է անում քաղաքացիներին երկրում հեղաշրջում իրականացնել՝ ասելով, որ ցուցարարները պետք է ավելի շատ...
Աղբյուր` Panorama.am
22:31
Փաշինյանը հայտարարում է, թե 6 պաշտոնյաներին ոչ թե հորդորել, այլ խնդրել է հեռանալ պաշտոններից
«2018 թվականից վեր հանված  խնդիրները պետք է ավելի արդյունավետ հասցեագրվեն»,-բացատրելով վերջին պաշտոնանկությունների պատճառները՝...
Աղբյուր` Panorama.am
22:03
ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական ոճում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը. ՀՀ ՊՆ
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության վերջնարդյունքում ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական...
Աղբյուր` Panorama.am
21:55
ՔՊ-ական Կարեն Սարուխանյանը վստահեցնում է, որ լավ քնելու համար բարբիտուրատներ պարունակող Կորվալոլ է խմել
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանը գրում է. «2023թ. դեկտեմբերին, երբ «Քաղաքացիական պայմանագիր»  կուսակցությունը...
Աղբյուր` Panorama.am
21:34
Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել
Մեծին տան Կիլիկիո կաթողիկոսությունից հայտնում են, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա․ Վեհափառ Հայրապետի հրավերով, Հայ հոգևոր պետերի և Լիբանանի հայ քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
21:15
Առաջիկա օրերին սպասվում է ձյուն
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է. Նոյեմբերի 25-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
20:58
ՀՀ ՆԳՆ-ն որոշակիորեն արտաքին կառավարման տակ է գտնվում․ Ստեփան Դանիելյան
 «Իմ մոտ այն տպավորությունն է, որ գոնե ՆԳ նախարարության առումով արդեն ուղղակիորեն Հայաստանն արտաքին կառավարման տակ է գտնվում...
Աղբյուր` Panorama.am
20:33
Ես այդ խնդիրը լուծելու եմ կացնային ձևով․ Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը։ Այս մասին ֆեկսբուքյան էջում տեղեկացրել է Փաշինյանը՝ գրելով․...
Աղբյուր` Panorama.am
20:23
Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Մուշեղ Մկրտչյանը (92 կգ) հաղթեց Հնդկաստանի մասնակցին և նվաճեց Երևանում անցկացվող ըմբշամարտի...
Աղբյուր` Panorama.am
20:10
Ճիշտ հոր պես․ Քիմ Քարդաշյանը սովորում է իրավաբանության յոթերորդ կուրսում
 Քիմ Քարդաշյանը ոչ միայն ռեալիթի աստղ է, գործարար և բազմազավակ մայր։ Նա նաև ջանասեր իրավագիտության ուսանող է։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
19:59
Տասը տարի առաջ այս օրը․․․ ․ Տիգրան Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «10 տարի առաջ այս օրը, Պաշտպանության բանակի հատուկ...
Աղբյուր` Panorama.am
19:47
Վաղվա «Իմնեմնիմի»-ի հիմնական ֆոկուսը լինելու է «հերձելու» վրա․ Նարեկ Սամսոնյան
«Իմնեմնիմի» փոդքասթի վարող Նարեկ Սամսոնյանը գրում է․ «Վաղվա «Իմնեմնիմի»-ի հիմնական ֆոկուսը լինելու ա...
Աղբյուր` Panorama.am
19:36
Թռչնամսում հայտնաբերվել են մանրէաբանական անհամապատասխանություններ․ ՍԱՏՄ
 ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ստուգումների արդյունքում կասեցվել է «Ոսկե հավիկ պլյուս» ՍՊԸ-ին պատկանող թռչնամսի...
Աղբյուր` Panorama.am
19:24
«Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան
«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համանախագահ Ծաղիկ Վարդանյանը գրում է․ «ԱՐՏԱՇԱՏԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ՈՐՊԵՍ ԿԱՐՄԻՐ ԳԻԾ...
Աղբյուր` Panorama.am
19:09
Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման
Լրտեսության համար մեղադրվող Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյա, Ստեփանակերտում մոտ կես տարի մնալուց հետո Հայաստան տեղափոխված Սարգիս Գալստյանը...
Աղբյուր` Panorama.am
18:55
Փոքր պետություններն իրավունք չունեն սխալներ գործել․ Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրել է. «2018թ. ապրիլի 17-ին, երբ հասարակության մի հատվածը, Նիկոլի հետ փողոցներն ընկած, փոփոխությունների...
Աղբյուր` Panorama.am
18:41
Էրդողան․ Մեր արտաքին առևտրի դեֆիցիտի ամենամեծ պատճառը էներգիայի դիմաց վճարելն է
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում մասնակցել է «‎Anadօlu» պետական լրատվական գործակալության էներգետիկ ֆորումին,...
Աղբյուր` Panorama.am
18:28
Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետ
Oragir.News-ի տեղեկություններով, առաջիկայում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետի...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ազգային ողբերգություն է ունենալ մի իշխանություն, որը լեգիտիմացնում է Ցեղասպանությունը․ Լիլիթ Գալստյան
 «Հայաստան» խմբակցության պատգամավորնոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Ազգային ողբերգություն է ունենալ մի իշխանություն, որը...
Աղբյուր` Panorama.am
18:04
Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը
Այսօր դժբախտ պատահարի հետևանքով կյանքից անժամանակ հեռացել է Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի մարզիկ Մկրտիչ Ղազարյանը: Լուրը հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:00
Ախալքալաքում տարածված է կոկսակի վիրուսը
Ախալքալաքի մունիցիպալիտետում վերջերս տարածում է ստացել կոկսակի վիրուսը։ Jnews-ի հաղորդմամբ, հիվանդությունն Ախալքալաքում առաջին անգամն է...
Աղբյուր` Panorama.am
17:53
Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում
Այս տարվա  հունիսի 1-ին` ժամը 10։30-ին, անհայտ անձը Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակարաններից մեկի պատուհանից ապօրինի մուտք էր գործել...
Աղբյուր` Panorama.am
17:44
Հայտնի են 2025 թվականի տարվա թռչնի քվեարկության արդյունքները
Հայտնի են «Տարվա թռչուն 2025» քվեարկության արդյունքները։ Ձայները բաժանվել են հետևյալ կերպ. 1․ Հայկական որոր (Larus armenicus)՝...
Աղբյուր` Panorama.am
17:30
Թալանում ու թալանում են, խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
Այս տարվա ընթացքում առաջին անհրաժեշտության տարբեր ապրանքներ, ծառայություններ թանկացել են, թեև ոչ աշխատավարձը, ոչ թոշակը գրեթե չի բարձրացել։...
Աղբյուր` Panorama.am
17:30
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ
Նոյեմբերի 22-ին, ժամը 15:28-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Օհանավան...
Աղբյուր` Panorama.am
16:59
2024 թ.-ին մեկնարկած թանկացումներն ավելի մեծ թափով կշարունակվեն 2025 թ.-ին
Չկարողանալավ տնտեսության մեջ իրական աճ ապահովել՝ Հայաստանի կառավարությունը որդեգրել է ծառայությունների, գների թանկացման և հարկերի բարձրացման...
Աղբյուր` Panorama.am
16:37
Սիսիան-Կապան ավտոճանապարհին ավտոցիստեռնը բախվել է բետոնե արգելապատնեշին, վնասել ջրագիծը և հայտնվել Որոտան գետում
Նոյեմբերի 22-ին, ժամը 11:10-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շամբի ՀԷԿ-ի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
17:35 22/11/2024

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}