Ի վերջո խաղաղությո՞ւն, թե Ադրբեջանի կողմից թելադրված պայմանների ընդունում. Թագուհի Թովմասյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը գրում է.
«Խոսում ենք խաղաղության օրակարգի մասին, բա մեր գերիների մասով պահանջատիրությո՞ւնը, մոռացե՞լ ենք նրանց մասին, որտե՞ղ է Հադրութի և Շուշիի դեօկուպացիայի պայմանը, տեղահանվածների ճակատագրի հարցը։ Մայիսի 12-ին ադրբեջանական զորքերը մխրճվեցին Սյունիք և Գեղարքունիք, նոյեմբերի 26-ին հաստատվեցին Սյունիքի որոշ տարածքներում, որևէ տեղեկություն ունե՞նք՝ արդյոք Հայաստանի սուվերեն տարածքում են շարունակելու մնալ ադրբեջանական ուժերը, թե՞ ոչ։ Ի վերջո խաղաղությո՞ւն, թե Ադրբեջանի կողմից թելադրված պայմանների ընդունում։
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարում է, որ ԼՂ հիմնախնդիրը մեզ համար տարածքային հարց չէ, այլ իրավունքների, պրն․ նախարար, իսկ պատկերացնո՞ւմ եք արդյոք, որ արցախցու իրավունքները կարող են պաշտպանված լինել, եթե Արցախը Ադրբեջանի կազմում լինի»։
Հարակից հրապարակումներ`
- Վահե Հովհաննիսյան. Խաղաղություն՝ պատերազմի ժամանակ. Հայկական օրակարգ
- Խաղաղությունը երկկողմանի գործընթաց է, տանգոյի նման մի բան է, այն երկուսով են պարում. Արթուր Ղազինյան
- Այսօր Արցախում խաղաղություն չէ, այսօր Արցախում լռություն է․ Արթուր Թովմասյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան