ԱԺ-ում ծափահարություններով ողջունեցին արցախցի պատգամավորներին
Ազգային Ժողովում քիչ առաջ մեկնարկեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության նախաձեռնած խորհրդարանական լսումները, որոնք վերաբերում են «ԱԺ կանոնակարգ» սահմանդրական օրենքում փոփոխություններ անելուն։ Դրանք նախաձեռնել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։
Լսումների մեկնարկը նախատեսված էր ժամը 11։00-ին, սակայն սկսեցին մոտ 45 րոպե ուշացուոմվ։ Խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը տեղեկացրեց՝ պատճառը տեխնիկական է։
«Կարծում եմ՝ մեր այսօրվա աշխատանքները կլինեն արդյունավետ»,-ասաց Վանեցյանը՝ մանրամասնելով, որ նախատեսված էր լսումներն անցկացնել 3 ժամ տևողությամբ երկու նիստով, առաջին նիստից հետո հայտարարվել մեկ ժամ ընդմիջում։ Սակայն արդյունավետ լինելու համար խմբակցության ղեկավարն առաջարկեց ընդմիջում չանել։
Նախատեսվածի համաձայն, ելույթ կունենան հիմնական զեկուցողը, կլինեն հարց ու պատասխան, մտքերի փոխանակում, 5 րոպե տևողությամբ ելույթներ։
Բացման խոսքում Արթուր Վանեցյանը ողջունեց Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավորներին, որոնք մասնակցում են խորհրդարանական լսումներ։ Խմբակցության ղեկավարի խոսքին հետևեցին բուռն ծափահարություններ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան