Ալեն Սիմոնյանն Արցախ այցելելու փոխարեն գերադասեց մեկնել Բալի կղզի. Արթուր Խաչատրյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հայտնում է, որ անցած շաբաթ «Հայաստան» դաշինքի պատգամավորներով այցելել են Արցախի Հանրապետություն։
«Այցելությունը մի քանի նպատակ ուներ։ Նախ, անձամբ էինք ցանկանում տեղեկանալ Արցախում տիրող իրավիճակի մասին։ Ռազմաքաղաքական մարտահրավերներին ավելացել էր նաև մարդասիրական ճգնաժամը, քանի որ ադրբեջանցիք, Լիսագորի հատվածում, մարտի 8-ին, պայթեցրել էին Արցախ մտնող գազամուղը։
Բացի այդ, դրանք վերջին ժամանաներս, հաճախակի էին ականանետերից գնդակոծում Արցախի սահմանամերձ բնակավայրերը։ Նաև կարևոր էր հանդիպել Արցախի խորհրդարանականների հետ։ ՀՀ իշխանությունները, ջանասիրաբար, քանդում են Արցախի և Հայաստանի Հանրապետությունների միջև 30 տարի ստեղծված կապերը։ Գործադիրների մակարդակում հարաբերությունների վրա, գոնե ընդդիմությունը, չի կարող ազդել։ Սակայն խորհրդարանների մակարդակում, մենք՝ մեզանից հասանելի ամեն բան, պարտավոր ենք անել հարաբերություններ հաստատելու ու խորացնելու համար։
Այստեղ տեղին է հիշել, որ ԱՀ ԱԺ երեք ընդդիմադիր և ՀՀ ԱԺ երկու ընդդիմադիր խմբակցությունները պահանջել էին անհապաղ հրավիրել ՀՀ ԱԺ և ԱՀ ԱԺ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նիստ։ ՀՀ ԱԺ-ից հանձնաժողովի համանախագահ Ալեն Սիմոնյանը, սակայն, Արցախ այցելելու փոխարեն գերադասեց մեկնել Բալի կղզի՝ հայ-ինդոնեզական կապեր հաստատելու համար։
Վերջապես այցելեցինք սահմանամերձ երկու գյուղ՝ Խրամորթ և Խնապատ։ Գյուղերի բնակիչները մարտական էին տրամադրված, խուճապային տրամադրություններ չկային»,- գրել է Ա.Խաչատրյանը։
Նշենք, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել, որի համաձայն միջխորհրդարանական միության 144-րդ վեհաժողովին մասնակցելու համար 2022 թվականի մարտի 18-23-ը Նուսա Դուա, Բալի (Ինդոնեզիայի Հանրապետություն) է գործուղվել իր գլխավորած պատվիրակություն՝ հետևյալ կազմով.
Ալեն ՍԻՄՈՆՅԱՆ Ազգային ժողովի նախագահ
Հասմիկ ՀԱԿՈԲՅԱՆ Ազգային ժողովի պատգամավոր (մարտի 18-26-ը)
Ծովինար ՎԱՐԴԱՆՅԱՆ Ազգային ժողովի պատգամավոր (մարտի 18-24-ը)
Վահան ՆԱՐԻԲԵԿՅԱՆ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար (մարտի 18-25-ը)
Դավիթ ԱՌԱՔԵԼՅԱՆ Ազգային ժողովի նախագահի օգնական (մարտի 18-26-ը)
Հեղինե ԽԱՉԻԿՅԱՆ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ (մարտի 19-26-ը)
Տիգրան ՍԵՅՐԱՆՅԱՆ Ազգային ժողովի արտաքին կապերի վարչության պետ (մարտի 18-23-ը)
Հակոբ ՀԱՋԻ-ՀԱԿՈԲՅԱՆ Ազգային ժողովի արարողակարգի վարչության պետ (մարտի 18-23-ը)
Զաբելա ՂԱԶԱՐՅԱՆ Ազգային ժողովի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի գլխավոր մասնագետ (մարտի 18-25-ը)
Մամիկոն ՄԱՐԳԱՐՅԱՆ Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության այցերի եւ ընդունելությունների կազմակերպման բաժնի պետ (մարտի 18-26-ը)
Դավիթ ՀԱԿՈԲՅԱՆ Ազգային ժողովի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչության լրատվության արտադրության բաժնի լուսանկարիչ-օպերատոր (մարտի 18-23-ը):
Հարակից հրապարակումներ`
- «Հայաստան» խմբակցության անդամները հանդիպումներ են ունեցել Ստեփանակերտի բնակիչների հետ
- Արարատ Միրզոյանը, նրանց խորհրդարականներն ուղղակի անգրագետ են. Գեղամ Մանուկյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան