Արցախում առատ ձյան պատճառով փլուզված ծածկը վնասել էին էլեկտրալարերը
Արցախի ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում մարտի 20-ին ժամը 17:16-ին հաղորդում է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Հակոբյան 36 հասցեում, բնակելի տան բակում, առատ ձյան պատճառով երկաթյա կոնստրուկցիայով հավաքված ծածկը փլվել է և վնասել էլեկտրալարերը, որը վտանգ է ներկայացնում քաղաքացիների համար, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ծառայությունից հայտնում են, որ հաղորդումը փոխանցվել է «Արցախէներգո» ՓԲԸ՝ արձագանքման համար:
Ժամը 17:18-ին արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը մեկնել է կանչի վայր և բնակչությանը ցուցաբերել անհրաժեշտ օգնություն:
Աշխատանքներն ավարտելուց հետո հերթապահ օպերատիվ խումբը վերադարձել է մշտական տեղակայման վայր:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները