Reuters. ԵՄ-ն մշակում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հինգերորդ փաթեթը
Եվրամիությունն աշխատում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հինգերորդ փաթեթի վրա՝ կապված Ուկրաինայի իրադարձությունների հետ։ Այս մասին երկուշաբթի հայտնել է Reuters գործակալությունը՝ հղում անելով ԵՄ դիվանագիտական աղբյուրներին։
«Մենք աշխատում ենք պատժամիջոցների հինգերորդ փաթեթի վրա, առաջարկվում են բազմաթիվ նոր անուններ»,- ԵՄ ներկայացուցչի խոսքերը մեջբերում է Reuters-ը։
Բացի այդ, ԵՄ դիվանագետները գործակալությանը հայտնել են, որ մերձբալթյան երկրները, այդ թվում՝ Լիտվան, պնդում են Մոսկվայի դեմ նավթի էմբարգո սահմանելու տարբերակը։ Գերմանիան հետ է պահում հապճեպ քայլեր ձեռնարկելուց, քանի որ Եվրոպայում էներգակիրների գները բարձր են։
Երկուշաբթի օրը Բրյուսելում տեղի կունենա ԵՄ երկրների արտաքին գործերի և պաշտպանության նախարարների ծրագրված հանդիպումը, որի գլխավոր թեման կլինի Ուկրաինայում տիրող իրավիճակը։ Դրա ժամանակ ԵՄ արտաքին քաղաքականության դեպարտամենտի ղեկավար Ժոզեպ Բորելը նախարարներին կներկայացնի հակամարտության զարգացման հնարավոր սցենարների իր վերլուծությունը։
Հարակից հրապարակումներ`
- Մոսկվան աշխատում է ԱՄՆ-ի և ԵՄ-ի անօրինական պատժամիջոցների պատասխանի վրա. ՌԴ ԱԳՆ
- Ռուս գործարարների նկատմամբ պատժամիջոցները չեն հանվի. Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար
- Պետդեպից թվարկել են հակառուսական պատժամիջոցների չեղարկման պայմանները
- Պատժամիջոցների պայմաններում Թեհրանը պատրաստ է աջակցել Ռուսաստանին. Իրանի նավթի նախարար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան