Քաղաքական 18:11 21/03/2022 Հայաստան

Հայաստանի տարածքի 22 %-ն օկուպացված է իսկ իշխանությունները համագործակցում են այն օկուպացնողների հետ. Էդգար Էլբակյան

«Այն անվտանգային լուծումը, որով առաջնորդվում է այսօրվա իշխանությունը, կառուցված է թուրքերի խոսքին հավատալու վրա: Եթե նախկինում մեր անվտանգային համակարգը բաղկացած էր բանակ-ռազմավարական դաշնակից բանաձևի վրա, ապա այսօր ասում են՝ դե 21-րդ դարն է, հո Թուրքիան նորից չի կոտորելու»,-ԱԺ-ում «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանի հեղինակած «ԱԺ կանոնակարգ»  սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու նախագծի վերաբերյալ հրավիրված հասարակական քննարկման ժամանակ ասաց «Հայկական նախագիծ»-ի համահիմնադիր Էդգար Էլբակյանը:

Ներկայացնելով ներկայում ընթացող հայ-թուրքական բանակցությունների ընթացքը՝ բանախոսը բացատրեց, թե Թուրքիան ասում է, որ միակ խնդիրը 7 շրջաններն է եղել, բայրաքթարներն էլ դրա համար էին ուղարկում:

«Նրանք ասում են՝ միջանցքը տվեք, Մեծ Հայքը հանեք դասագրքերից, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչեք՝ մենք որպես մեծ կխոսենք Ադրբեջանի հետ, թեման կփակվի, տեսնում եք՝ ռուսները չեն կարողանում թեման փակել, Ադրբեջանն ուզում է գազ է պայթեցնում, գյուղի վրա է կրակում, այ եթե դուք մեր ուզածն անեք՝ մենք Ադրբեջանին կասենք թեման կփակվի, ու ձեր ուզած խաղաղության դարշարջանը կլինի, դուք էլ այն թանկով կծախեք ձեր ժողովրդի վրա»,-բանակցություններում Թուրքիայի առաջարկը պատկերավոր ներկայացրեց քաղաքագետը և կարծիք հայտնեց, որ հայկական կողմից բանակցողներն այդ «կուտը կերել են»՝ հավատալով, որ խնդիրը միայն 7 շրջանն էին:

Նրա խոսքով՝ երբ Հայաստանի գործող կոլաբորացիոնիստական վարչակարգի շնորհիվ Թուրքիային հաջողվի ռուսաստանի  վերջնականապես հանել տարածաշրջանից, Անկարան ասելու է, որ նոր պահանջներ կան, օրինակ՝ Սյունիքը:

Էլբակյանը հիշեցրեց, որ Էրդողանը նման փորձ ունի և ժամանակին ասում էր, որ տարբերություն չկա Ռիզեյի և Բաթումի միջև և առաջիկայում էլ կասի՝ ի՞նչ տարբերույթյուն Կարսի և Գյումրու միջև, ո՞ր անաստավծն է այն բաժանել:

Ըստ բանախոսի՝ այդ ժամանակ, երբ Հայաստանը բանակից և ռազմավարական դաշնակցից զրկված լինի՝ դիմադրելու ոչ մի պոտենցիալ չի ունենա:

«Գործ ունենք կոլաբորացիոնիստական վարչախմբի հետ, քանի որ Հայաստանի տարածքի, ներառյալ Արցախը, ուղիղ 22 %-ն օկուպացված է, իսկ այսօրվա իշխանությունները համագործակցում են այն օկուպացնողների հետ»,-հայտարարեց Էլբակյանը:

Նա պնդեց, որ գործող իշխանություններն անվտանգային ճարտարապետությունն են քանդել՝ հիմնվելով 1991-98 թթ. Հայաստանում իշխած անձի կեղծ արգումենտացիայի վրա, ըստ որի Թուրքիայի բնակչությունը 80 միլիոնն անցել է, իսկ Հայատանի ողջ բնակչությունը 3 մլն է և չեն կարա հակադրվել, ավելի լավ է հետները յոլա գնան:

Էդգար Էլբակյանի կարծիքով՝ այդ թեզի մեջ մանիպուլյացիա կա, քանի անվտանգային գործոն են նաև աշխարհագրական դիրքը, որոնք 1994 թվականին Արցախում մեծ զոհերի գնով ձեռք էինք բերել և ռազմավարական դաշնակիցը:

«Իսկ այն, որ այս իշխանությունները երդվյալ հակառուս են, չեն ուզում դառնալ Ռուսաստանի դաշնակից, արդյունքում ասում են՝ ինչ պետք է անենք, պետք է դառնանք Թուրքիայի դաշնակից, իսկ ավելի ճիշտ՝ Վիլայեթ»,-հայտարարեց «Հայկական նախագիծ»-ի համահիմնադիրը և հավելեց. «Այս իշխանությունններն ամենամեծ հանցագործությունն են թույլ տվել մեր պետության հանդեպ, այն է՝ մարդկային զոհերը, տարածքների կորուստը և դրանից էլ ավելի վատ հանցագործություններն զրկել են իմաստից, որովհետեև, եթե չկա Արցախի համար պայքարը, Ցեղասպանության հարցում արդարության ձգտումը, հակաթուրքական մոտիվը, ուրեմն Հայաստանն էլ չա, քանի որ այն չի կարող հակաթուրք չլինելով դաշնակից ունենա, ի՞նչ իմաստ ունի ներդրում անել մի երկրի վրա, որը չի ուզում ստատուս-քվո փոխել»:

Նկատելով, որ Հայաստանի իմաստավորման միակ ուղին գործող իշխանությունների հեռացումն է՝ Էդգար էլբակյանն ասաց, որ Հայկ Մամիջանյանի նախաձեռնությոնը կաթիլ է ծովում, բայց այն կարող է քար ծակել ու եթե կօգնի ազատվել գործող իշխանություններից, ապա ինքը ողջունում է օրինագիծը:
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:42
Եկող շաբաթ Հանրապետությունում եղանակը կցրտի
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են «Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
16:17
Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով. ԿԳՄՍ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
15:55
Թուրքիան սկսելու է խաղալ իր երկու գործիքներով` թուրքական «փափուկ ուժը» համեմված ադրբեջանական ուժի սպառնալիքով. Արա Պողոյան
Հիմա, քանի որ փոխվում են գլոբալ իրողություններ, Թուրքիան առանձին վերցրած Հայաստանի հետ հարաբերություններում սկսելու է խաղալ իր երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
15:28
Հասկանալի է, որ Կովկասում ուկրաիանական ստվերը ևս քննարկվելու է. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովն այսօր գնում է   Թուրքիա` բանակցությունների: Ըստ...
Աղբյուր` Panorama.am
15:04
Այս լուսանկարն արվել է այս օրերին` թեմայի շուրջ հայաստանյան հանրության լարվածությունը մի քիչ փարատելու համար. Իվետա Տոնոյան
Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին շաբաթվա ընթացքում հանրության մեջ ակտիվորեն ու հասկանալի...
Աղբյուր` Panorama.am
14:09
Իշխանությունն իր խնդիրն համարեց լուծված` սահմանափակելով Էդգար Ղազարյանի քաղաքական ազատությունը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է «Իշխանությունն իր խնդիրն այս փուլում համարեց լուծված`...
Աղբյուր` Panorama.am
13:52
Առանց վարորդական իրավունքի, ոչ սթափ, «Opel»-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 04։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}