Թուրքիայում գնահատել են Եվրոպայի կախվածությունը ռուսական գազից
Հեղուկ բնական գազը Եվրոպայում չի փոխարինի ռուսական հումքին: «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ՝ նման զգուշացում է տարածել թուրքական «Անադոլու» պարբերականը։
Նշվում է, որ եթե նույնիսկ Եվրոպան օգտագործի իր բոլոր տերմինալներն առավելագույն հզորությամբ, նրա ենթակառուցվածքը կընդունի միայն 145 մլն տոննա հեղուկ բնական գազ։ Այսպիսով, հեղուկ գազի ներմուծումը առավելագույն հզորությամբ փոխհատուցում է Ռուսաստանից ստացվող հումքի միայն կեսը:
Եվրոպական երկրների բնական գազի տարեկան պահանջարկը տատանվում է 340-350 միլիարդ խորանարդ մետրի սահմաններում։ Անցյալ տարի ԵՄ երկրները խողովակաշարով Ռուսաստանից ներմուծել են օրական միջինը 380 մլն խմ գազ և տարեկան մոտ 140 մլրդ խմ գազ։ Ըստ հոդվածի հեղինակի՝ եթե Եվրոպան ցանկանում է ամբողջ ռուսական խողովակաշարային գազը փոխարինել հեղուկ գազով, ապա ստիպված կլինի այլ աղբյուրներից ներկրել մոտ 275 միլիարդ խորանարդ մետր բնական գազ։ Սա համաշխարհային հեղուկ գազի առևտրի կեսից ավելին է։
Ռուսաստանից վերականգնվող էներգիայի աղբյուրներով եկող գազատարի տեղը լցնելու համար Եվրոպայում անհրաժեշտ կլինի կառուցել 370 գիգավատ հզորությամբ հողմակայաններ։ Եթե Եվրոպան կողմնորոշվի դեպի միջուկային էներգիա, ռուսական գազին փոխարինելու համար նրան կպահանջվի լրացուցիչ 115 գիգավատ տեղայնացված միջուկային հզորություն։
«Եվրոպական մայրցամաքի կողմից որպես այլընտրանք դիտարկվող հեղուկ գազը կարծես թե ռուսական գազին փոխարինող չէ, քանի որ կարող է իրականացվել կարճաժամկետ հեռանկարում»,-ասվում է հոդվածում։
Հարակից հրապարակումներ`
- ԵՄ-ն ակտիվորեն աջակցում է գազատարի անհրաժեշտ վերանորոգման աշխատանքներին․ Թագուհի Թովմասյան
- Նոյեմբերի 1-ից Մոլդովա ռուսական գազի մատակարարումներն ամբողջական դադարեցման ռիսկի տակ են
- Լուկաշենկոն սպառնում է ռուսական գազին այլընտրանք գտնել
- Ռուսական գազը մինչև տարեվերջ կհասնի Թուրքիա
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին