Հայաստանի առանձին բնակավայրերում ձյան ծածկը հասել է 100 սմ-ի և ավելին
Մարտն աչքի է ընկնում խիստ ցածր ջերմային ֆոնով և բացառիկ առատ ձյան տեղումներով։ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ հատկապես վերջին 8 օրերին հանրապետության ամբողջ տարածքում օդի օրական միջին ջերմաստիճանը նորմայից ցածր է 6-8 աստիճանով։
Տեղումների քանակն այսօրվա դրությամբ՝ բացառությամբ Արարատյան դաշտի, հանրապետության մեծ մասում կազմում է նորմայի 150-200, առանձին հատվածներում՝ 210-230%-ը։ Վերջին երեք օրերին հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված` հանրապետության առանձին շրջաններում դիտվել է ռեկորդային քանակի ձյուն։ Մասնավորապես Տավուշի, Լոռիի, Սյունիքի առանձին հատվածներում 3 օրվա ընթացքում ձյան ծածկն ավելացել է 60-70սմ-ով, իսկ առանձին բնակավայրերում հասել է 100սմ-ի և ավելին։
Մարտի 20-ին հանրապետության մեծ մասում դիտված սաստիկ բքի պատճառով` մի շարք ճանապարհներ եղել են անանցանելի:
Վերջին 40 տարիների ընթացքում մեր երկրում մարտ ամսին նման ինտենսիվությամբ և երկարատև ձյան առատ տեղումներ չեն գրանցվել։
Մարտի 21-25-ը հանրապետության տարածքում ցիկլոնի ազդեցությունը պահպանվելու է, սակայն համեմատած մարտի 20-ի հետ` այն զգալիորեն կկորցնի իր ուժը։
Առաջիկա 5 օրերին պարբերաբար հանրապետության առանձին շրջաններում ձյան տեսքով տեղումները կշարունակվեն, լեռնային գոտիներում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Օդի ջերմաստիճանն առաջիկա 5 օրերին առանձնապես չի բարձրանալու, այն կշարունակի կլիմայական նորմայից ցածր մնալ մոտ 5-8 աստիճանով։
Հարակից հրապարակումներ`
- Արցախում առատ ձյան պատճառով փլուզված ծածկը վնասել էին էլեկտրալարերը
- Եթե 4-5 օր ձյունը չդադարի, աղի պաշարները չեն բավականացնի. Երևանի քաղաքապետարանի պաշտոնյա
- Վանաձոր-Դիլիջան, Թորոսգյուղ-Աշոցք-Բավրա և մի շարք այլ ավտոճանապարհները փակ են
- Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել է մոտ 17 ավտոմեքենա
- Չընդհատվող ձյունն ու բուքը թույլ չեն տալիս ճանապարհաշինարարներին ապահովել անվտանգ երթևեկություն
- Կապան-Տաթև ավտոճանապարհին բեռնատարները մերկասառույցի պատճառով չեն կարողացել շարունակել ընթացքը
- Արցախում առատ ձյան պատճառով ոչ բոլոր երթուղիներն են կանոնավոր գործել
- Բերդ-Ճամբարակ, Վանաձոր-Դիլիջան և մի շարք այլ ավտոճանապարհներ փակ են
- Արցախում ցուրտ ու ձնառատ եղանակը կպահպանվի նաև առաջիկա օրերին
- Առաջիկա օրերին՝ ձյուն, բուք, քամու ուժգնացում, ցածր հորիզոնական տեսանելիություն
- Բուք, ձյուն, ջերմաստիճանի նվազում. եղանակն՝ առաջիկա օրերին
- Բուք ու ձյուն՝ հայաստանյան ճանապարհներին
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները