Հռոմի Ֆրանցիսկոս Պապը կոչ է արել դադարեցնել ագրեսիան Ուկրաինայի դեմ. Reuters
Հռոմի Ֆրանցիսկոս Պապը, առանց Ռուսաստանի հիշատակման, Ուկրաինայի հակամարտությունն անվանել է անհիմն «անիմաստ սպանդ» և կոչ արել պետությունների ղեկավարներին դադարեցնել «այս նողկալի պատերազմը», հաղորդում է Ռոյթերսը։
«Ուկրաինայի դեմ կատաղի ագրեսիան, ցավոք, չի հանդարտվում», - ասել է Հռոմի Սուրբ Պետրոսի հրապարակում Ֆրանցիսկոս Պապը մոտ 30,000 հավատացյալներին ուղղված ուղերձում:
«Սա անիմաստ սպանդ է, որում ամեն օր կրկնվում են ջարդերն ու վայրագությունները», - ասել է նա՝ ընդգծելով, որ այն չունի ոչ մի արդարացում։
Հիշեցնենք, որ Մոսկվան օգտագործում է «հատուկ ռազմական գործողություն» տերմինը Ուկրաինայի դեմ փետրվարի 24-ին սանձազերծած պատերազմի համար։ Ֆրանցիսկոս Պապը մերժում է այս տերմինաբանությունը։ «Ես խնդրում եմ միջազգային հանրության բոլոր խաղացողներին ամենայն անկեղծությամբ նվիրվել այս նողկալի պատերազմի դադարեցմանը», - ասել է նա՝ արժանանալով հավաքվածների բուռն բացականչություններին և ծափահարություններին:
«Եվ այս շաբաթ հրթիռներն ու ռումբերը հարվածել են խաղաղ բնակիչներին, տարեցներին, երեխաներին և հղի մայրերին»,- հայտարարել է Հռոմի Ֆրանցիսկոս Պապը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան