Արդյո՞ք ձեր այդ անթաքույց հրճվանքը օգնեց, որ գոնե մեկ գերի հետ վերադարձվի. Արեգնազ Մանուկյանը՝ Միրզոյանին
«Ասում եք, որ դիվանագիտական հանդիպումների ժամանակ սովորական երևույթ է, որ պատվիրակությունների անդամների դեմքին ժպիտ է լինում, բայց ձեր դեմքին ոչ թե ժպիտ էր, այլ անսահման ուրախություն էր, անթաքույց հրճվանք թշնամական երկրի արտգործնախարար Չավուշօղլուրի ձեռքը սեղմելիս, այն երկրի ԱԳ նախարարի, որ ընդամենը մեկ տարի առաջ բայրաքթարներով, վարձկաննեով, հնարավոր բոլոր միջոցներով սպանում էր մեր հայրենակիցներին»,- ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստին դիմելով Արարատ Միրզոյանին՝ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը։
Այնուհետև նա հարցադրումներ արեց. «Ինչո՞վ, օրինակ, ձեր ժպիտը օգնեց, որ մեր գերիների հարցը լուծվի, արդյո՞ք ձեր այդ անթաքույց հրճվանքը օգնեք, որ գոնե մեկ գերի հետ վերադարձվի, որովհետև Ադրբեջանն ու Թուրքիան հայտարարել են ու շարունակում են պնդել, որ իրենք գործում են միասնական։
Ի՞նչն է խանգարում, որպեսզի դուք հայտարարեք, որ Արցախը որևէ կարգավիճակով չպետք է լինի Ադրբեջանի կազմում, արդյո՞ք այս հարցը ձեզ համար սկզբունքային է, արդյո՞ք այս հարցը Հայաստանի օրակարգում կա։
Արդյո՞ք Հայաստանի իշխանության օրակարգում դիտարկվում է նախկին ԼՂԻՄ տարածքի վերականգնումը, այդ թվում Շուշիի և Հադրութի շրջանների հարցը։ Հստակ պատասխանեք այս հարցին»։
«Ես այս ձևակերպումներին բովանդակային պատասխան պիտի տա՞մ։ Լուրջ մասին արդեն անդրադարձել եմ, ինչքան կարողացել եմ, մնացածը զեղումներ են, ներողություն»,- պատասխանեց Միրզոյանը։
Արեգնազ Մանուկյանն ասաց. «Արձանագրենք, որ այս իշխանությունները խուսափում են և որևէ կերպ հստակ չեն հայտարարում, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում։
Արձանագրենք նաև, որ որ ձեր քաղաքական թիմի առնվազն երեք ներկայացուցիչ չեն բացառել, որ Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում։
Օրինակ, մեկը Նիկոլ Փաշինյանը, ով հայտարարում էր, որ Արցախը որևէ տեսական հնարավորություն չուներ լիներ Ադրբեջանի կազմից դուրս։
Մյուսն այստեղ նստած Էդվարդ Աղաջանյանն է, ով ասում էր՝ այդ հարցը քննարկման առարկա կարող է լինել։
Հաջորդն այստեղ նստած Մարիա Կարապետյանն է, ով հայտարարում էր, որ կարևորը բնակիչների անվտանգությունն ու խաղաղությունն է։
Արձանագրենք սա և անցնենք առաջ»։
Հարակից հրապարակումներ`
- Արարատ Միրզոյանը, նրանց խորհրդարականներն ուղղակի անգրագետ են. Գեղամ Մանուկյան
- Արարատ Միրզոյանից ի՞նչ բարձրաստիճան պաշտոնյա. Հայկ Մամիջանյան
- Բողոքի ակցիայի մասնակիցներն Արարատ Միրզոյանին նվերներ են բերել՝ կանեփի թփով գլխարկ, վարդագույն ակնոց, շորտ ու չստիկ
- Արցախի հարցով Նիկոլի և Արարատի վերջին ստերի մասին նոր ապացույցներ. Արմեն Աշոտյան
- Արարատ Միրզոյանի այցն Անթալիա նպաստեց թուրքական PR ծրագրին. Ռուբեն Մելքոնյան
- Անթալիայում հանդիպում են Արարատ Միրզոյանն ու Մևլութ Չավուշօղլուն
- Արարատ Միրզոյանն Անթալիայում մի շարք հանդիպումներ կունենա