Միրզոյանն ու Լավրովը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը
Արարատ Միրզոյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ քննարկվել են հայ-ռուսական համագործակցությանը, բարձր և բարձրագույն մակարդակներում փոխայցելություններին, Հայաստանի ու Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված միջոցառումներին վերաբերող հարցեր։
Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովն անդրադարձել են 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ․ հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին։
Ա.Միրզոյանը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում և Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից սադրանքների և հրադադարի ռեժիմի խախտումների հետևանքով ստեղծված իրավիճակը։
Արարատ Միրզոյանը նաև իր գործընկերոջն է ներկայացրել հայկական կողմի դիրքորոշումը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ սկսելու վերաբերյալ, այդ համատեքստում կարևորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը:
Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին:
Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանը վերաբերող հարցերի շուրջ։
Հարակից հրապարակումներ`
- Հայ-թուրքական կապիտուլյացիոն պարտադրված սիրախաղն առաջիկայում կավարտվի. Արտակ Զաքարյան
- Հայ-թուրքական բանակցություններում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչն այցելել է Պոլսո Հայոց պատրիարքին
- Քննարկում են հայ-թուրքական հաշտեցման փաստաթուղթ. Իշխան Սաղաթելյան
- Կապիտուլյացիոն դիվանագիտություն կամ հայ-թուրքական սիլիբիլի. Վարուժան Գեղամյան
- Չավուշօղլուն ցանկանում է, որ հայ-թուրքական բանակցությունները Հայաստանում ու Թուրքիայում անցկացվեն
- Չավուշօղլուն ու Բլինքենը քննարկել են հայ-թուրքական կարգավորման գործընթացը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան