Չավուշօղլուի հետ պատրաստակամություն ենք հայտնել գործընթացը պսակել հարաբերությունների հաստատմամբ և սահմանների բացմամբ. Միրզոյան
«Անթալիայում Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլու հետ մեր հանդիպմանը երկուստեք կարևորվել է հարաբերությունների նորմալացման, կարգավորման գործընթացի հետագա ընթացքը»,- ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստին հայտարարեց Արարատ Միրզոյանը։
«Երկու կողմերն էլ հանդիպման ընթացքում վերահաստատել են, որ պատրաստակամություն ունեն այս գործընթացն առանց նախապայմանների տանել առաջ և ի վերջո պսակել այն հարաբերությունների հաստատմամբ և երկրների միջև սահմանների բացմամբ»,- ասաց նա։
Միրզոյանը հայտնեց, որ Անթալիայում հանդիպել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելի, Ավստրիայի արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ։
Հիշեցնենք, որ մարտի 10-12-ը Արարատ Միրզոյանը մեկնել էր Անթալիա՝ մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին:
Հարակից հրապարակումներ`
- Արարատ Միրզոյանի այցն Անթալիա նպաստեց թուրքական PR ծրագրին. Ռուբեն Մելքոնյան
- ՀՀ կոլաբորացիոնիստական վարչակարգը ժամանակին Սև լճի անկումն ու Անթալիայի ֆորումին մասնակցելն էլ էին հերքում. Էլբակյան
- Անթալիայում անդրադարձ է կատարվել Արցախում հումանիտար իրավիճակին
- Չավուշօղլուն Անթալիայում Հայաստանի արտգործնախարարի հետ հանդիպումն վերին աստիճանի արդյունավետ է գնահատել
- Անթալիայում հանդիպում են Արարատ Միրզոյանն ու Մևլութ Չավուշօղլուն
- Արարատ Միրզոյանն Անթալիայում մի շարք հանդիպումներ կունենա