Սենատոր Ռոբերտ Մենենդես. «Չեմ հավատում, որ ԱՄՆ-ն F-16 կործանիչներ կվաճառի Թուրքիային»
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, սենատոր Ռոբերտ Մենենդեսը հունական «Kathimerini» թերթի հետ զրույցում նշել է, որ Թուրքիան, որպես ՆԱՏՕ-ական դաշնակից, պետք է ընդունի հունական պահանջներն Էգեյանում և Արևելյան Միջերկրականում։ Այս մասին գրում է Էրմենիհաբերը։
«Եթե Թուրքիան ուզում է գործել ՆԱՏՕ-ի անդամին իսկապես վայել ձևով, ապա չպետք է խախտի Հունաստանի ինքնիշխան իրավունքները, տարածքային ջրերը և օդային տարածքը: Թուրքիան նաև պիտի վերջ տա Հյուսիսային Կիպրոսի օկուպացիային, ինչպես նաև հարգի իր հարևանների բացառիկ տնտեսական գոտիները»,- շեշտել է դեմոկրատ սենատոր Մենենդեսը։
Նա նաև նշել է, որ չի հավատում, թե ԱՄՆ-ն F-16 կործանիչներ կվաճառի Թուրքիային։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները