Խաղաղության պայմանագրի շուրջ Ռուսաստանը հրաժարվել է բանակցել Ճապոնիայի հետ
Ռուսաստանը հրաժարվել է Ճապոնիայի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ վարել Ուկրաինայի իրավիճակի հետ կապված։ Այս մասին գրում է Ռիա Նովոստին ՝ հղում անելով ՌԴ ԱԳՆ-ին։
«Ռուսական կողմը ներկա պայմաններում մտադիր չէ շարունակել բանակցությունները Ճապոնիայի հետ՝ խաղաղության պայմանագրի շուրջ, քանի որ անհնար է քննարկել երկկողմ հարաբերությունների հիմնարար փաստաթղթի ստորագրումը մի պետության հետ, որը բացահայտ անբարյացակամ դիրքորոշում է ընդունել և ձգտում է վնասել մեր երկրի շահերին»,- ասվում է ԱԳՆ հայտարարությունում։
Ինչպես հայտնել են գերատեսչությունից, ռուս-ճապոնական համագործակցությանը հասցված վնասի ողջ պատասխանատվությունը կրում է Տոկիոն, որը փոխշահավետ համագործակցություն և բարիդրացիություն զարգացնելու փոխարեն, միտումնավոր ընտրել է հակառուսական ուղղությունը»։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան