85-ամյա Սիլվիո Բեռլուսկոնին ամուսնացել է երրորդ անգամ
Իտալիայի նախկին վարչապետ 85-ամյա Սիլվիո Բեռլուսկոնին ամուսնացել է 32-ամյա Մարթա Ֆաշինայի հետ։ Քաղաքական գործչի ընտրյալը պատգամավոր է «Առաջ, Իտալիա» կուսակցությունից, որը գլխավորում է ինքը՝ Բեռլուսկոնին։
«Գազետա.ռու»-ի փոխանցմամբ՝ զույգը պաշտոնապես չի գրանցել իր ամուսնությունը, սակայն խորհրդանշական հարսանեկան արարողություն է անցկացրել Միլանի արվարձանում գտնվող վիլլայում:
Մարթա Ֆաշինը քաղաքական գործչից փոքր է 53 տարով։ Բեռլուսկոնին ապագա կնոջ հետ ծանոթացել է 2018 թվականին։ Ամուսնության մասին որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ նա ընտրյալի հետ ժամանակ է անցկացրել Նիսում ինքնամեկուսացման ժամանակ։
Բեռլուսկոնիի համար այս ամուսնությունը երրորդն է։ Նախորդ ամուսնություններից նա ունի հինգ երեխա։ Հարսանեկան արարողությանը ներկա են գտնվել քաղաքական գործչի բոլոր զավակները, բացի ավագ որդուց։ Պաշտոնական վարկածի համաձայն՝ նա խուսափում է զանգվածային միջոցառումներից՝ կորոնավիրուսով վարակվելու վտանգի պատճառով։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան