Սումիի շրջանում հայտարարել են տեղական քիմիական գործարանում ամոնիակի արտահոսքի մասին
Սումիի «Սումիխիմպրոմ» քիմիական գործարանում գործարանում ամոնիակի արտահոսք է տեղի ունեցել, հայտարարել է Ուկրաինայի Սումիի մարզային վարչակազմի ղեկավար Դմիտրի Ժիվիցկին:
«Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն զգուշացրել էր տարածքում թունավոր քիմիական նյութերով սադրանքների սպառնալիքի մասին։
Ժիվիցկու խոսքով՝ միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով 4.30-ին (Մոսկվայի ժամանակով 5.30-ին):
«Ներկայում տուժած գոտին կազմում է մոտ 2,5 կիլոմետր։ Մոտ բնակավայրերից Նովոսելիցա գյուղն է, որը վտանգի տակ է»,- գրել է Ժիվիցկին։
Նրա խոսքով՝ դեպքի վայրում աշխատում են վթարային բրիգադներ։ Ըստ նրա՝ Սումի քաղաքին վտանգ չի սպառնում։
Անցած շաբաթ ՌԴ պաշտպանության ազգային կառավարման կենտրոնի պետ, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը հայտարարել էր, որ ազգայնականները Ուկրաինայի մի շարք բնակավայրերում թունավոր քիմիական նյութերի կիրառմամբ սադրանքներ են պատրաստում, որպեսզի տեղի ունեցածի համար մեղադրեն ռուս զինվորականներին։ Նա նշել էր, որ դա արվում է ԱՄՆ ղեկավարության և Եվրամիության մի շարք երկրների անմիջական աջակցությամբ:
Նրա խոսքով՝ «Սումիխիմպրոմ» գործարանում ազգայնականները ականապատել են ամոնիակ և քլոր պարունակող պահեստարանները՝ Սումի մարզի բնակիչներին զանգվածային թունավորելու նպատակով, եթե քաղաք ռուս զինվորականներ մտնեն»:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին Ռուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայի ապառազմականացման և ապազգայնացման համար։ ՌԴ Զինված ուժերից նշել եմ, որ թիրախավորում են միայն ռազմական ենթակառուցվածքները և ուկրաինական զորքերը։ Երկու կողմից էլ զոհեր կան։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան