Դեռ վաղ է խոսել կորոնավիրուսային համավարակի ավարտի մասին. մասնագետ
Կորոնավիրուսի պանդեմիայի ավարտի մասին խոսելը դեռ վաղ է, շատ երկրներում հակառակը նոր ալիք է սկսվում, իսկ Ռուսաստանում դեռ հին ալիքի դեպքում օրական մահանում է ավելի քան 400 մարդ։ «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Գամալեայի անվան համաճարակաբանության և մանրէաբանության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը:
«Աշխարհի շատ երկրներում հակառակը նոր ալիք է սկսվում։ Ռուսաստանում դեռ հին ալիքից օրական մահանում է ավելի քան 400 մարդ։ Ուրիշ ո՞ր հիվանդությունից է օրական այդքան մարդ մահանում»,- ասել է Գինցբուրգը ՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ավարտվում է կորոնավիրուսի պանդեմիան։
Չինաստանի առողջապահության պետական կոմիտեի հաղորդագրության համաձայն, երկրում մարտի 15-ի դրությամբ մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 3602 դեպք, որից 3507-ը՝ տեղական, 95-ը՝ ներմուծված։ Այսպիսի բարձր ցուցանիշներ մի երկրում, որը հավատարիմ է վիրուսի նկատմամբ «զրոյական հանդուրժողականության» քաղաքականությանը, չի գրանցվել 2020 թվականի սկզբից, երբ հիվանդությունը տարածվել է հիմնականում Չինաստանում և նույնիսկ համաճարակ չի հայտարարվել։
Հարակից հրապարակումներ`
- Չինաստանը հայտնում է մեկ տարվա ընթացքում կորոնավիրուսից առաջին երկու մահվան դեպքի մասին
- Մենք նկատում ենք կորոնավիրուսի դեպքերի աճ. ԱՀԿ
- Հետքովիդյան շրջանում կարող է ի հայտ գալ մոտ 200 ախտանշան՝ ընդհուպ հոգեկան խնդիրներ. մասնագետ
- Հայաստանում հնարավոր է կորոնավիրուսի նոր շտամ ձևավորվի. համաճարակաբան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին