Այս իշխանության ամեն օրը վտանգում է Արցախի և Հայաստանի գոյությունն ընդհանրապես․ Ավետիք Իշխանյան
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է․
«Կարդում, լսում ես տարբեր ողորմելի գործիչների «մտքերը», որոնք, իբր Հայոց ինքնիշխանության նվիյալներ են և մեծ-մեծ խոսում, քննադատում և հայհոյում են Հայաստանի միութենական պայմանագրին միանալու կողմնակիցներին։
Իրականում, այդ մարդիկ, բացահայտ կամ քողարկված կողմնակիցներն են այսօրվա այն իշխանությանը, որը պարտվեց պատերազմում, պատրաստ է թշնամուն նվիրել Արցախի մնացած հատվածը, նույն թշնամուն է նվիրել Հայաստանի Հանրապետության տարածքներ, որոնց պատճառով Հայաստանը դե ֆակտո կորցրել է ինքնիշխանությունը։ Եվս մեկ անգամ շեշտեմ՝ այս իշխանության ամեն օրը վտանգում է Արցախի և Հայաստանի գոյությունն ընդհանրապես։
Սրանց իշխանության շարունակության տրամաբանական շարունակությունը կլինի կամ Արցախի և Հայաստանի վերացումը, կամ թրքա-ադրբեջանական վասալային կարգավիճակը կամ միութենական պետության մեջ հայտվելը։
Ի դեպ, հիշեք, վերջինի պարագայում, այդ նույն ինքնիշխանության «ջատագովները», նույնպես կրծքով կպաշտպանեն այդ նույն իշխանությանը, «բացատրելով», որ այն լավագույն որոշումն էր ինքնիշխանության պահպանման համար»։
Հարակից հրապարակումներ`
- Հայ քաղաքական մտքի սնանկությունը․ Ավետիք Իշխանյան
- Խաղաղությո՞ւն,թե՞ թրքահպատակություն․ Ավետիք Իշխանյան
- Բայց լռում են նախկին քաղհասարակության ներկայացուցիչներն ու արտախորհրդարանական «քաղաքական» ուժերը․ Ավետիք Իշխանյան
- Նայե՛ք քարտեզին և կհասկանաք, աղանդավոր «խաղաղասերներ»․ Ավետիք Իշխանյան
- Գիտնակա՞ն, թե՞ հպատակ․ Ավետիք Իշխանյան
- Եթե հանրությունը բոլոր մեթոդներով չպաշտպանի Բորիս Բախշիյանին, ապա այլևս թող երբեք չդժգոհեն, բռնապետության հաստատումից․ Ավետիք Իշխանյան
- Ցավոք սրտի, ձեր համայնքից է լրագրողի դիմակի տակ թաքնված ապիկար քաղաքական գործիչը. Ավետիք Իշխանյան
- Կարծում եմ, որ ճիշտ կանեն լռեն և ներկայացնեն ոստիկան Գագիկ Մկրտչյանին հրազենային վիրավորում հասցրած իրական ծռին․ Ավետիք Իշխանյան
- Այն անարգանք կլիներ Հայոց բանակի նկատմամբ․ Ավետիք Իշխանյան
- Արձանագրենք, որ Հայաստանում մահացավ վերջին անկախ պետական կառույցը․ Ավետիք Իշխանյան
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի