ՀՀ տարածքային ամբողջականությանը դեմ արտահայտության քրեականացումը ՀՀ-ի դե՞մ է. Վարդևանյանը՝ ՔՊ-ականներին
«Իհարկե, վերջ չկա կատարելությանը, նույն հաջողությամբ վերջ չկա աբսուրդին»,- ԱԺ ամբիոնից ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը իր, նույն խմբակցությունից Իշխան Սաղաթելյանի և Աղվան Վարդանյանի օրենսդրական նախաձեռնության քննարկումից հետո, որով առաջարկում են քրեական պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության տարածքի կամ դրա մասի նկատմամբ ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ այն սահմանափակելուն ուղղված հրապարակային արտահայտությունների համար:
Նրա գնահատմամբ, նախագծի ներկայացումից հետո ընթացած քննարկումը որևէ կապ չուներ իրենց առաջարկների հետ։
Արձագանքելով ՔՊ-ական մի շարք պատգամավորների հայտարարությունների, նա նախ հիշեցրեց, թե ինչ է ասել պետաիրավական հանձնաժողովի նիստում. «Ես հետևյալ բառերը ասացի, երբ հերթական անգամ սկսեցին խոսել Քիվեսթից ու Մեղրիի պատմությունից։ Ասացի՝ պայմանավորվենք մի բան՝ եթե Քիվեսթում Մեղրին հանձնելու հարց չի եղել, եկեք, ներողութուն խնդրեք, եկեք, ասեք, սիրելի հայրենակիցներ, սուտ եմ ասել, ճիշտը չեմ ասել, բայց թե ինչի եմ դա արել, չգիտեմ»։
«Մյուսը՝ կոչը դա կոչն է, կարծիքը կարծիքն է, ախր մենք ասում ենք կարծիքը քրեականացվի՝ ՀՀ տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնելու մասով ու սա ՀՀ-ի դե՞մ է, լուրջ ե՞ք ասում։
Սա Հայաստանի տարածքային ամբողջականությունը սրբազան արժեք ամրագրելու կասկածողներին պատժելու մասին է, որը, նորից եմ ասում, չեմ պատերացնում, որ Հայաստանի տարածքի ներսում լինելու է։
Ինչի՞ն եք դեմ։ Հայաստանի տարածքի, Հայաստանի շահին դեմ դուք բան չեք գտնի»,- խոսքն ուղղելով ՔՊ-ականներին՝ ասաց Վարդևանյանը։
Այնուհետև անդրադարձավ նախընտական քարոզարշավի ժամանակ ներկայացված տեսանյութերին, որի մասին իր ելույթում խոսել էր ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանը.
«Նախընտրական քարոզարշավից ինչքան բացասական կամ սխալ բան եղել է, ես դա ընդունում եմ։ Բայց դուք ընդունո՞ւմ եք, որ ձեր քարոզարշավի ռոլիկում հոկտեմբերի 27 էիք օգտագործում ու շահագործում, մուրճ էիք շահագործում։ Ձեր ռոլիկներն ու ողջ պրոցեսը մուրճով էր»։
Հարակից հրապարակումներ`
- Կառավարությունն ու աժյան ՔՊ-ն դեմ են ՀՀ տարածքային ամբողջականությանը դեմ արտահայտության քրեականացնող նախագծին
- Այս տեմպերով 1700 տարի կարող եք հետ գնալ ու ասել՝ Քրիստոնեությունը պետական կրոն չլիներ, ուրիշ կլիներ ու թուրքերի հետ եղբայրություն կանեինք. Սաղաթելյանը՝ ՔՊ-ականներին
- Տվել են կամիկաձեի դեր, թող յոլա տանի էլի. Գեղամ Մանուկյանը՝ Վահագն Ալեքսանյանի մասին
- Ընդդիմադիրներն առաջարկում են՝ քրեականացնել ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ուղղված արտահայտությունները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան