Արցախի ԱԳՆ. Ադրբեջանի այդ ստոր արարքը ատելության և ազգայնամոլության հերթական դրսևորում է
Արցախի Հանրապետության ԱԳ նախարարությունը տարածել է հայտարարություն գազի մատակարարման դադարեցման կապակցությամբ, որտեղ ասված է.
«Մարտի 21-ի երեկոյան Ադրբեջանի իշխանությունները կրկին խափանել են Արցախի գազամատակարարումը՝ խիստ ցուրտ եղանակային պայմաններում Արցախի բնակչությանը զրկելով ջեռուցման կարևոր ռեսուրսից։
Ադրբեջանի պահվածքը մարդասիրական ահաբեկչություն է։ Այն կոպտորեն խախտում է միջազգային մարդասիրական և միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները, որևէ ձևով չի տեղավորվում բարոյականության շրջանակներում։ Այդ ստոր արարքը ատելության և ազգայնամոլության հերթական դրսևորում է։
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը խստիվ դատապարտում է Ադրբեջանի քաղաքականությունը և դիմում միջազգային հանրությանը՝ համարժեք գնահատականի ակնկալիքով։
Ադրբեջանի մարդատյաց քայլերը չեն կարող ազդել Արցախի ժողովրդի կամքի և հաստատակամության վրա։ Մենք շարունակելու ենք ապրել և արարել մեր պատմական հայրենիքում, զարգացնել և զորացնել մեր անկախ պետականությունը»։
Հարակից հրապարակումներ`
- Արցախի և Հայաստանի ՄԻՊ-եր. Ավելի քան 100.000 հայ բնակչության նկատմամբ այս ամոթալի «վրեժխնդրությունը» անընդունելի է
- Արման Թաթոյան. Ապացույցներով ու փաստերով այդքան զգուշացնում եմ
- Ադրբեջանի ուղիղ միջամտության հետևանքով Արցախում կրկին դադարեցվել է գազամատակարարումը. Տեղեկատվական շտաբ
- Արտակ Բեգլարյան. Արցախում առաջիկա ժամերին բոլորն ապահովված կլինեն բնական գազով
- Արցախում վնասված գազատարը նորոգված է, բայց գազ չի լինի