Դիարբեքիրում Նովրուզի ժամանակ թուրք ոստիկանները 150 երեխա են ձերբակալել
Դիարբեքիրում 2022թ.-ի Նովրոզի տոնակատարություններին ոստիկանությունը միջամտել է առավոտյան ժամերին և ողջ օրվա ընթացքում փորձել է կանխել միջոցառումների անցկացումը:
Էրմենիհաբերի փոխանցմամբ, արգելելով մուտք գործել տոնակատարությունների համար նախատեսված տարածք՝ թուրքական ոստիկանությունը բերման է ենթարկել հրապարակից Նեվրոզի կրակը դուրս հանել ցանկացող քրդերին:
Առավոտյան սկսված և մինչև երեկո տևած գործողությունների արդյունքում բերման է ենթարկվել առնվազն 298 մարդ, որոնցից 150-ը երեխաներ են։ Ձերբակալվածները պահվում են Դիարբեքիրի ոստիկանական բաժանմունքում։
Թուրքիայում բնակվող քրդերը շարունակում են հետապնդումների ենթարկվել Նովրուզի տոնակատարությունների պատճառով:
Դիարբեքիրում (Տիգրանակերտ) Նովրուզի տոնակատարությունների ընթացքում ոստիկանության միջամտության ընթացքում բերման է ենթարկվել 298 մարդ, որոնցից 150-ը երեխաներ են։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները