Հայկ Մամիջանյանի առաջարկով ԱԺ-ում հարգեցին 1920 թ. Շուշիում թուրք-ադրբեջանական խմբերի կողմից իրականացված ջարդերի զոհերի հիշատակը
Ազգային ժողովի նիստում «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանն առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել 1920 թվականին Շուշիում թուրք-ադրբեջանական խմբերի կողմից իրականացված ջարդերի զոհերի հիշատակը։ Նա հիշեցրեց, որ 4-5 օր տևած ջարդերի արդյունքում շուրջ 20 հազար մեր հայրենակիցներ էին զոհվել։
«Կարծում եմ, որ այս պահին տեղի ունեցող, երեկ Արցախից եկող ազդակների համատեքստում անհրաժեշտ է, որպեսզի աշխարհը տեսնի՝ մենք մեր պատմությունը շատ լավ ենք հիշում»,- ասաց Հայկ Մամիջանյանը։
Պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին 1920 թվականին Շուշիում թուրք-ադրբեջանական խմբերի կողմից իրականացված ջարդերի զոհերի հիշատակը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին