Իրանագետ Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան էջը գտնվում է հետապնդման մեջ
Իրանագետ Վարդան Ոսկանյանը հայտնել է, որ «Ֆեյսբուքում» էջը գտնվում է գրեթե մշտական փաստացի հետապնդման մեջ։
«Հիմա՝ երկու ելք կա. կա՛մ բողոքել, որ տվյալ հարթակը շատ վառն է, սահմանափակում է խոսքի ազատությունը և նման այլ հիմարություններ, որոնք լալկանի համար դասական մխիթարանք են, մանկամիտ զոհի հոգեբանության դրսևորում, կա՛մ պայքարել բոլոր հնարավոր միջոցներով՝ այդ թվում նաև այլընտրանքային հարթակ ստեղծելով, որն այս պարագայում «Տելեգրամի» իմ ալիքն է։
Նույնը նաև աշխարհի պարագայում է. կա՛մ անօգուտ լացում ես ու բողոքում, որ անմեղ ես, զոհ ես և նման այլ անմտություններ, կա՛մ պայքարում բոլոր հնարավոր միջոցներով։
Լալկան և կամազուրկ Հայաստանն ապագա չունի, ապագան պայքարող Հավերժական Հայաստանինն է»,- Թելեգրամյան ալիքում գրել է Վարդան Ոսկանյանը։
Ոսկանյանի ֆեյսբուքյան էջը կարող է հետապնդման մեջ լինել և ադրբեջանական, և իշխանական ուժերի կողմից։
Նրա սթափ, դիպուկ գնահատականները և առաջարկները, որ կարող են ՀՀ հաջող ռազմավարություն դառնալ հայապահպանության հարցում, պարզ է, որ թուրք-ադրբեջանական հակահայ քաղաքականությանը դուր չեն գա։ Իսկ այն, որ դրանք հնչեցնում է «Պատիվ ունեցողը», կարող է և իշխանականներին «հրահրել», որ ջանադիր արգելափակեն Վարդան Ոսկանյանի էջը։
Հիշեցնենք, որ երեկ խորհրդարանկան լսումների ժամանակ ունեցած ելույթում Վարդան Ոսկանյանն ասել էր, որ առնվազն պետք է քննարկվի Ադրբեջանի ոչնչացումն որպես պետականություն, իսկ դրա համար պետք տեսլականը սահմանվի, քանի որ չի կարող երաշխավորել, որ մի տարածքը պահպանելու դիմաց մյուսը տալուց հետո իրոք կկարողանք պահպանել եղածը:
«Այս պետությունն իր հակահայկական, բարբարոս, մարդատյաց բնույթով գոյության իրավունք չի կարող ունենալ և մենք պետք է հասարակական խոսույթում այս հարցը դարձնենք քննության առարկա:Մի արհեստածին կազմավորում, որը պարբերաբար խոսում է հայաստանի չգոյության մասին, գոյության իրավունք ունենալ չի կարող»,- հայտարարել էր իրանագետը։
Այս ելույթը ոգևորությամբ ընդունեց սոցհասարակությունը, որպես ոչ պաթետիկ, գործուն քայլի ծրագիր։
Ասենք՝ հիմա Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան էջը արգելափակված է։
Հարակից հրապարակումներ`
- Մենք պետք է դնենք Ադրբեջանի գոյության հարցը, ես հիմա բացում եմ օվերտոնի պատուհանը.Վարդան Ոսկանյան
- Ռուսաստանը սկսել է հարվածներ հասցնել Բաքվի բռնապետի հակառուսական քարոզչամեքենային. Վարդան Ոսկանյան
- Բաքվի բռնապետը արդեն համարյա բացահայտորեն անցել է հակառուսական գործողությունների ճամբար. Վարդան Ոսկանյան
- Վարդան Ոսկանյան. Ո՞վ է ասել, որ Ադրբեջանը պետք է անարգել օգտվի Բաքու-Էրզրում գազատարից
- Վարդան Ոսկանյան. Հաճախակիացել են Ադրբեջանից Լեհաստան ուղևորվող խիստ կասկածելի բեռով օդանավերի չվերթները
- Մոսկվան էլ ավելի պետք է շահագրգիռ դառնա վերազինելու հայկական զինված ուժերը. Վարդան Ոսկանյան
- Վարդան Ոսկանյան. Կարելի է դեպի թշնամու դիրքեր սփռել իրանցի հոգևորականների շիայական քարոզները
- Էրդողանն անհանգստության ավելի մեծ նշաններ է ցույց տալիս․ Վարդան Ոսկանյան
- Վարդան Ոսկանյան. Ինչո՞ւ չոչնչացրեցինք «Բայրաքթարների» տեղակայման կետերը թշնամու տարածքում
- Վարդան Ոսկանյանը՝ ադրբեջանցի պատգամավորին. Նշված բաշիբոզուկին հիշեցնեմ, որ Ադրբեջանի բանտերում անօրինաբար պահվում են բազմաթիվ շիա հավատացյալներ
- Վարդան Ոսկանյան. Ադրբեջանցի պատգամավորների ներթափանցման ապահովումն ունի մեկ անուն՝ կոլաբորացիոնիզմ
- Վարդան Ոսկանյան. Համագործակցությունը թշնամի բռնազավթիչների հետ ունի մեկ անվանում
- Բաքվի բռնապետի քարոզչամեքենայի հերթական տգետ «պատմաբանին» զայրացրել են իմ խոսքերը. Վարդան Ոսկանյան
- Բաքվի բռնապետը հենց այս պահին էլ մեր դեմ անթաքույց վարում է լայնածավալ հիբրիդային պատերազմ. Վարդան Ոսկանյան
- Բաքվի բռնապետի բացահայտ անհավասարակշիռ այս «ուղերձը» միայն մեզ չէ ուղղված. Վարդան Ոսկանյան
- Փաստ է, որ Բաքուն առնվազն ադրբեջանական քաղաք չի եղել նույնիսկ 19-րդ դարավերջին. Վարդան Ոսկանյան
- Վարդան Ոսկանյան. Սյունիքի մարզը կարող է փաստացիորեն դուրս մղվել կենսական նշանակության այդ ծրագրից
- Ադրբեջանական այդ փողերը շաղախված են մեր եղբայրների արյունով. Վարդան Ոսկանյան
- Վարդան Ոսկանյան. Պայծառատես լինելու կարիք չկա՝ հասկանալու, որ էրդողանական վարչախմբի «հերոսները» չեն փոխվե
- Վարդան Ոսկանյան. Իրականում Թուրքիայում Ադրբեջանի դեսպանը կարող էր ավելի առաջ գնալ
- Վարդան Ոսկանյան. Հայաստանում պետք է արմատավորել «Արցախը հետ բերենք, որ լավ ապրենք» մտայնությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան