Վրաստանում 80% պետական համաֆինանսավորմամբ կաջակցեն ֆերմերային կոոպերատիվներին
Վրաստանի կառավարությունը սկսում է բանջարեղենային պահեստների ստեղծման համար 80% պետական համաֆինանսավորմամբ ֆերմերային կոոպերատիվներին աջակցելու նոր ծրագրի իրականացումը։ Այս մասին հայտարարել է Վրաստանի Գյուղատնտեսության նախարար Օթար Շամուգիան, փոխանցում է Jnews-ը։
Գյուղատնտեսական արտադրության աճի համար կառավարությունը որոշել է գործարկել փոփոխություններ «Արտոնյալ ագրովարկավորում» ծրագրում՝ մինչև 9% սուբսիդավորումով և ներմուծել նոր ծրագիր՝ ֆերմերային կոոպերատիվներին աջակցելու բանջարեղենային նոր պահեստներ ստեղծելու գործում։
«Նոր ծրագիրը, որն ուղղված է կոոպերատիվներին աջակցելուն, նախատեսում է շատ բարձր՝ 80%-ոց ֆինանսական աջակցություն, պետության կողմից համաֆինանսավորում՝ բանջարեղենային պահեստների ստեղծման համար»,- պարզաբանել է Շամուգիան։
Նախարարի խոսքով՝ բանջարաբոստանային տնտեսություններ աճեցնող ֆերմերները կարող են միավորվել՝ ստեղծելով կոոպերատիվ, և որոշակի պայմանների կատարման դեպքում ստանալ պետական ֆինանսավորում բանջարեղենային պահեստների կազմակերպման համար սուբսիդիայի տեսքով՝ ծրագրի ընդհանուր արժեքի մինչև 80%-ի չափով։
«Այս ամենը նպատակաուղղված է նրան, որ մեր ֆերմերները հնարավորություն ունենան պահպանել իրենց արտադրանքը ժամանակակից, համընդհանուր ճանաչում ստացած չափանիշներին համապատասխան և պարբերաբար դրանք շուկա մատակարարել իրենց համար առավել բարենպաստ պայմաններով և պահպանել արտադրանքի որակը», – ասել է Շամուգիան։
Նախարարի խոսքով, վերջին տարիներին գյուղատնտեսության ոլորտում ծրագրերի իրականացման համար ներդրվել է ընդհանուր առմամբ 4.5 մլրդ լարի, որի մեծ մասը մասնավոր ներդրումներն են։
Վրաստանի Գյուղատնտեսության նախարարությունը գյուղական կոոպերատիվների ծրագիրն իրականացնում է 2013 թվականից։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները