«Աշտարակ» ԲԿ-ի բակում հրկիզել են Արագածոտնի մարզի դատաբժշկական փորձագետի ավտոմեքենան
Մարտի 21-ին, ժամը 19-ին, ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ «Աշտարակ» բժշկական կենտրոնի բակում հրկիզել են Արագածոտնի մարզի դատաբժշկական փորձագետի «Կիա» մակնիշի ավտոմեքենան։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։
«Աշտարակի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում օպերատիվ տվյալներ են ստացվել, որ հրկիզման եղանակով դատաբժշկի ավտոմեքենան վնասել էր Արթիկ քաղաքի 34-ամյա մի բնակիչ։ Նա հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Աշտարակի բաժին։
Տղամարդը խոստովանական բացատրություն է տվել, որ ժամը 12.45-ի սահմաններում ինքն է հրկիզել մեքենայի առջևի հատվածը:
Դեպքի հանգամանքները պարզվում են։ Կատարվում է քննություն»,- նշված է հաղորդագրությունում։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան