
Հայաստանի հավաքականի առաջին մարզմանը մասնակցել է 20 խաղացող
Հայաստանի ազգային հավաքականն առաջին մարզումն է անցկացրել ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում: Մարզմանը մասնակցել է 20 ֆուտբոլիստ:
Խորեն Բայրամյանը և Էդուարդ Սպերցյանը ուշ են ժամանել Երևան և բաց են թողել առաջին մարզումը: Վարազդատ Հարոյանը և Անդրե Կալիսիրը թիմին կմիանան մարտի 22-ին:
Վնասվածքների պատճառով հավաքականին չեն միանա ամերիկյան «Կոլամբուսի» կիսապաշտպան Լուկաս Սելարայանը և բելգիական «Բրյուգեի» հարձակվող Սարգիս Ադամյանը։ Կիպրոսի «Անորտոսիսի» պաշտպան Հովհաննես Համբարձումյանը վարակվել է կորոնավիրուսով և նույնպես չի օգնի իսպանացի Խոակին Կապառոսի գլխավորած թիմին։
Մարտի 24-ին Հայաստանի հավաքականը Երևանում ընկերական հանդիպում կանցկացնի Չեռնոգորիայի թիմի հետ, մարտի 29-ին Օսլոյում ընկերական խաղում կմրցի Նորվեգիայի հավաքականի հետ։