Զելենսկին նշել է այն պայմանները, որոնց դեպքում Ուկրաինան Ռուսաստանի հետ կքննարկի Ղրիմի և Դոնբասի հարցը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է Ռուսաստանի հետ քննարկել Ղրիմի և Դոնբասի հանրապետությունների ճանաչման հարցերն այն բանից հետո, երբ ուկրաինական կողմը ստանա անվտանգության երաշխիքներ։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։
«Սա շատ դժվար պատմություն է բոլորի համար։ Ե՛վ Ղրիմը, և՛ Դոնբասը բոլորի համար են։ Իսկ այնտեղից ինչ-որ ելք գտնելու համար պետք է կատարել այս առաջին քայլը, որի մասին ես ասացի՝ անվտանգության երաշխիքներ, պատերազմի ավարտ»,-այս մասին նա ասել է եվրոպական երկրների և Ուկրաինայի հեռուստաընկերություններին տված հարցազրույցում, որը հրապարակվել է Ուկրաինայի հանրային հեռուստատեսության կայքում։
Զելենսկու խոսքով, ինքը պատրաստ է այդ հարցերը քննարկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ․ «Ռուսաստանի նախագահի հետ առաջին հանդիպմանը ես պատրաստ եմ բարձրացնել այդ հարցերը, դրանք արդիական են, մեզ համար կարևոր են։ Բայց ես վստահ եմ, որ այդ որոշումն այս հանդիպմանը չի կայացվի։
Լրիվ անկեղծ ասած, անվտանգության երաշխավորման հարցերում մենք խոսելու ենք սահմանադրական փոփոխությունների, ուկրաինական օրենսդրության փոփոխությունների մասին։ Իսկ եթե խոսենք այդ մասին, ապա ամեն դեպքում դա կորոշի ոչ միայն նախագահը, այլ Ռադան ու Ուկրաինայի ժողովուրդը»։
Հարակից հրապարակումներ`
- Եկել է հանդիպելու, խոսելու ժամանակը. Զելենսկին դիմել է Մոսկվային
- Ուկրաինայի ժողովուրդը և Զելենսկին կառաջադրվեն Խաղաղության Նոբելյան մրցանակի
- Պոդոլյակը հայտարարել է Զելենսկու և Պուտինի միջև հնարավոր բանակցությունների նախապատրաստման մասին
- Զելենսկին խոստովանել է, որ Ուկրաինան չի անդամակցի ՆԱՏՕ-ին
- Զելենսկի. Կիևի պատվիրակությունը պետք է պայմանավորվի Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հանդիպման մասին
- Բայդենն ու Զելենսկին քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը
- Թուրքիան հնարավոր է համարում Պուտինի և Զելենսկու մոտ ապագայում հանդիպումը