Քաղաքական 13:21 22/03/2022 Հայաստան

Ընդդիմադիրներն առաջարկում են՝ քրեականացնել ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ուղղված արտահայտությունները

Ազգային ժողովում քննարկվում է ԱԺ փոխնախագահ  Իշխան Սաղաթելյանի և «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արամ Վարդևանյանի, Աղվան Վարդանյանի հեղինակած  օրենսդրական նախաձեռնությունը, որով առաջարկվում է  ՀՀ լրացումներ կատարել ՀՀ Քրեական օրենսգրքում և Քրեական դատավարության օրենսգրքերում։

«Ձեր դատին ու քննարկամը ներկայացնում ենք, կարծում եմ, Հայաստանի  յուրաքանչյուր քաղաքացու համար  իրապես սրբազան արժեք հանդիսացող հանգամանքի վերաբերյալ մեր առաջարկած նախաձեռնությունը։ Այն վերաբերում է  նրան, որ այլևս  Հայաստանի տարածքային ամբողջականությունը կամ դրա մի մասը որևէ տեսակ  արտահայտությամբ կասկածի տակ դնելը կամ առավել ևս նշվածը  հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը լինի քրեորեն հատապնդելի արարք»,- ասաց Արամ Վարդևանյանը։

Նրա խոսքով, նշված կարգավորումն  առավել արդիական է  դարձել 2020 թվականի 44- օրյա պատերազմին հաջորդած ժամանակահատվածի պայմաններում։

«Այս նախագիծը, իմ համոզմամբ և իմ պատկերացմամբ, լինելու է  Հայաստանի տարածքից դուրս գտնվող մարդկանց իրապես հետապնդելու և նրանց կողմից թույլ տրվող արտահայտություններն  անհետևանք չթողելու մասին»,- ասաց նախագծի հեղինակը։

Նա հիշեցրեց, որ ՀՀ տարածքից դուրս «հարևան», բայց իրականում թշնամի  երկրի  ռազմաքաղաքական ղեկավարությունն ինչ արտահայտություններ է իրեն թույլ տալիս. «Խոսում է Սյունիքի, Երևանի, Սևանի մասին, իրենց զառանցանքների պայմաններում փորձում են այդ ամենը ՀՀ պատկանելիության տեսանկյունից  կասկածի տակ դնել»։

«Կարծում ենք, որ սա նաև լավ հնարավորություն կլինի  նման արտահայտություններ թույլ տվողներին, չնայած նույնիսկ այն պայմաններում, որ գտնվեն Հայաստանի տարածքից դուրս, ենթարկվեն քրեական հետապնդման։ Այս  գործիքը նաև մեզ թույլ կտա հետախուզում հայտարարել բոլոր  նման արտահայտություններ թույլ տվող անձանց նկատմամբ, չնայած որ նրանք չեն գտնվի ՀՀ տարածքում»,- ասաց Վարդևանյանը։

Այնուհետև նա հարցադրում արեց՝ կարող է հարց առաջանալ՝ որքանո՞վ այն արդյունավետ կլինի,  արդյո՞ք այդ հետախուզումն ի վերջո արդյունք կտա. «Գիտեք, ես ունեմ այն համոզմունք, որ 21-րդ դարում Եվրոպայի խորհրդի անդամ փաստացի պետություն հանդիսացող Ադրբեջանի դեպքում չի կարող այդ անգործությունը  եվրոպական հանրույթի կողմից շարունակական լինել, չի կարող ժառանգաբար իշխանություն ստանալը, կնոջ համար պաշտոն ստեղծելն ու հետո կնոջն այդ պաշտոնին նշանակելը թույլատրելի լինի եվրոպական երկրում։

Հենց այս հոդվածի ընդունման դեպքում քրեական հետապնդումը, հետախուզումը  մի օր իր արդյունքը կտա, որովհետև այդ լռությունը մի օր ավարտվելու է»։

Մեկ այլ հարցադրում հնչեցրեց՝ արդյո՞ք այս նախագիծը վերաբերում է  նաև ՀՀ քաղաքացիներին։

«Պատասխանը հստակ է՝ այո։ Կարծում եմ,  վստահ եմ նաև այս կարծիքը իմ թիմակիցները ևս կիսում են, ՀՀ  տեղեկատվական տեռորի ազդեցության տակ գտնվող մարդիկ,  որը հնարավոր է և կազմակերպվում է  ՀՀ տարածքից դուրս կրկին, այս ազդակը կստանան ու նման հայտարարություններ կամ նման արտահայտություններ իրենց թույլ չեն տա, իսկ պաշտոնատար անձինք առավել ևս նման  արտահայտություններ թույլ չեն տա, թեև այս ժամանակահատվածում տեսել ենք նաև իրարամերժ արտահայտություններ, որոնք առավել քան վտանգավոր եմ»,- ասաց Ա.Վարդևանյանը։

Նա նշեց, որ այսօրվա Քրեական օրենսգիրքը նման արտահայտությունները քրեորեն հետապնդելի արարք չի համարում, կոչերը՝ որոշակիորեն համարում է, բայց ոչ  այն տրամաբանությամբ, որով իրենք են առաջարկում։

«Հավատացեք՝ սա իսկապես մի այնպիսի նախագիծ է,  որը քաղաքական կոմպոնենտ չունի։ Այն ուղղված է սրբազան արժեքի պաշտպանությանը»,- ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։

Հարակից զեկուցող  ՔՊ-ական պատգամավոր Վահագն Հովակիմյանն ասաց, որ  նախագիծը մանրամասն քննարկվել է  պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում, տրվել է բացասական եզրակացություն։

«Հիմնական մոտեցումը եղել է  այն, որ ներկայիս քրեաիրավական գործիքակազմով Հայաստանի տարածքային ամբողջականությունը լիարժեք պաշպանված է, պաշտպանված է Հայաստանի տարածքային ամբողջականությամբ դեմ ցանկացած ոտձգությունից, եթե կլինի գործողության տեսքով, պաշտպանված է Հայաստանի տարածքային ամբողջականությամբ դեմ կոչերից։ Ըստ էության, այն խնդիրը, որը հնչեցվում է  զեկուցողի կողմից, մեր քրեական  օրենսդրությամբ լուծված է։ Փոխարենն այս նախագծով առաջարկվող մոտեցումը հստակ խնդիրներ է հարուցում, իրավական  որոշակիության  տեսանկունից այս նախագիծն ուղղակի որևէ քննության չի կարող դիմանալ»,- ասաց Հովակիմյանը։

Նա կոչ արեց դեմ քվեարկել նախագծին, քանի որ «վնասում է ՀՀ քաղաքացու շահերին, դնում է ՀՀ քաղաքացուն ծանր կացության մեջ, քաղաքացին չի իմանալու ինչպիսի  իրավաչափ վարքագիծ  պետք է դրսևորի, որպեսզի քրեորեն պատժելի արաք արած չլինի»։ 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:31
Պուտինն Իրանի նախագահին հրավիրել է Ռուսաստան
Իրանի նախագահ Մասուդ  Փեզեշքիանը  հրավիրվել է Ռուսաստանի Դաշնություն։ Նրան համապատասխան հրավեր է ուղարկել Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր...
Աղբյուր` Panorama.am
17:21
ԱՄՆ Պետդեպարտամենտն իր քաղաքացիներին հորդորել է անհապաղ լքել Բելառուսը
ԱՄՆ Պետդեպարտամենտը Բելառուսում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ լքել հանրապետության տարածքը։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
17:20
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց
Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց։ Անիի տարածաշրջանում խիտ...
Աղբյուր` Panorama.am
17:14
ՄԻՊ-ն հրապարակել է արտահերթ զեկույց
Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է  արտահերթ զեկույց՝ «ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և ՆԳՆ ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:53
Փաշինյանը հանրությանը մեսիջ է ուղարկում, թե իր իշխանության այլընտրանքը Կարգին Հայկոն է. Նորիկ Նորիկյան
«Նիկոլ Փաշինյանը մեզ՝ հանրությանը, մեսիջ է ուղարկում, թե՝ սիրելի հանրությո՛ւն, մեր իշխանության այլընտրանքը Կարգին Հայկոն...
Աղբյուր` Panorama.am
16:39
Ամբիոնի մոտ կանգած այդ կին թեկնածուի թաց աչքերը չեմ մոռանում. Լիլիթ Գալստյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն անդրադարձել է Հայաստանում համակարգային կոռուպցիայի առկայության վերաբերյալ...
Աղբյուր` Panorama.am
16:31
Եվգենի Պետրոսյանի ընտանիքում uկանդալ է ծագել
Հաղորդավար, հումորիստ Եվգենի Պետրոսյանի ավագ դուստրը պահանջում է ԴՆԹ անալիզ՝ համոզվելու, որ Տատյանա Բրուխունովայի երեխաների հայրը հենց իր հայրն...
Աղբյուր` Panorama.am
16:27
Հենրիխ Դանիելյան. Քաղաքապետարանը դարձրել եք թալանի և կոռուպցիայի որջ
«Ավինյան Տիգրանը որոշել է իր սեփական միջոցներով փոխհատուցել 7.200.000 դրամը, որը ծախսվել էր իր ԱՄՆ թռիչքի վրա»,-Ավինյանի այսօրվա...
Աղբյուր` Panorama.am
16:22
Վարչախումբն ամոթալի կերպով անհաղորդ է Սիրիայի հայության ճակատագրի հանդեպ. «Հայաքվե»
««ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը մտահոգված է Սիրիայի Արաբական Հանրապետությունում իշխանափոխությունից հետո ստեղծված...
Աղբյուր` Panorama.am
15:50
Կասեցվել է ավտոլվացման 15 կետի գործունեությունը
Հայաստանի մարզերում շարունակվում են ջրային ռեսուրսների նորմերի պահպանությանն ուղղված խստացված միջոցառումները։ Այդ մասիկն հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
15:40
Ոչ ոք դեռ չի գնացել դիաhերձարшն՝ վերցնելու երգչուհի Սեդոկովայի նախկին ամուսնու՝ Յանիս Տիմայի մարմինը
Գրեթե մեկ շաբաթ է անցել լատվիացի բասկետբոլիստ, երգչուհի Աննա Սեդոկովայի նախկին ամուսնու՝ Յանիս Տիմայի ողբերգական մահից, սայան նրա դիակը շարունակ...
Աղբյուր` Panorama.am
15:37
Ինչպես խուսափել տոնական օրերին սննդային գործոնով պայմանավորված վարակիչ հիվանդություններից
Ամանորյա տոնական օրերին առկա են բոլոր նպաստավոր պայմանները սննդային գործոնով պայմանավորված վարակիչ հիվանդությունների առաջացման համար, քանի որ...
Աղբյուր` Panorama.am
15:24
Արթուր Վանեցյանը դեկտեմբերի 25-ին կլինի «Իմնեմնիմի» պոդքասթի հյուրը
ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը դեկտեմբերի 25-ին կլինի «Իմնեմնիմի» պոդքասթի հյուրը։...
Աղբյուր` Panorama.am
15:21
Ջրանջատում Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում դեկտեմբերի 24-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերության...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայաստանից սկսել են ավելի հաճախ այցելել Ռուսաստան
«Tutu» ծառայության փորձագետները պարզել են, թե որ երկրների քաղաքացիներն են գալու Ռուսաստանի Դաշնություն ձմեռային արձակուրդներին և...
Աղբյուր` Panorama.am
14:45
Ընտանեկան փոքր երազանքից մինչև մեծ բիզնես. Danielyan Sweets
Դանիելյաններն իրենց ընտանեկան բիզնեսը սկսել են Սպիտակի երկրաշարժից հետո՝ փոքր տնակից, իսկ այժմ ունեն արդեն 500-ից ավելի աշխատակից։ Ընտանիքը...
Աղբյուր` Panorama.am
14:40
Բալետային թատերախմբի հյուրախաղերն Իտալիայում բացառիկ են ու պատմական. Ռոնա Ահարոնյան
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի  բալետային խումբը հյուրախաղերով Իտալիա է հրավիրվել շվերյցարական...
Աղբյուր` Panorama.am
14:38
Բրիտանուհին ուշքի է եկել ինսուլտից հետո և սկսել խոսել իտալերեն
Բրիտանուհին ինսուլտից հետո արթնացել է և խոսել իտալերեն։ Արտառոց դեպքի մասին գրում է  Mirror-ը։ Լոնդոնցի Ալթեա Բրայդենը պնդում է, որ...
Աղբյուր` Panorama.am
14:02
Christie's աճուրդի վաճառքը 2024 թվականին նվազել է 16 տոկոսով
Christie's-ի գործադիր տնօրեն Գիյոմ Սերուտին ասել է, որ աճուրդային տան ընդհանուր վաճառքը 2024 թվականին կկազմի 4,2 միլիարդ դոլար՝ 16 տոկոսով...
Աղբյուր` Panorama.am
13:54
Սա լկտի սուտ է. Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ ԳՄանդամ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Արցախը հանձել է Նիկոլ Փաշինյանը և վերջ։ Նիկոլը հերթական անհեթեթությունն ու սուտն է ասել,...
Աղբյուր` Panorama.am
13:42
Քաղաքական մեկնաբան. Փաշինյանը շարունակում է տեղեկատվա-քարոզչական «ժանգլյորությունը»
«Վարչապետ Փաշինյանն իհարկե շարունակում է տեղեկատվա-քարոզչական «ժանգլյորությունը», որի հերթական դրսևորումը Լեռնային Ղարաբաղի...
Աղբյուր` Panorama.am
13:38
Անի Քոչար. Այս տարի կյանքս լրիվ կինո էր, ես էլ լրիվ կինոյի աղջիկը
«Այս տարին ինձ համար շատ կորուստների տարի եղավ, թե՛ մարդկային, թե՛ նյութական և թե՛ առողջական: Բայց ի վերջո շատ բան ինձ հաջողվեց փրկել,...
Աղբյուր` Panorama.am
13:26
Անուշ Պողոսյան. Ստելը նորաձև է
Առողջության իրավունք ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «2024 թվականի դեկտեմբերի 13-ին Ազգային ժողովում, երբ քննարկվում էր...
Աղբյուր` Panorama.am
13:23
Արտառոց դեպք՝ Երևանում․ դուստրը նկատել է, որ իր հայրիկի գերեզմանի հողաթումբը չկա
 Երևանի բնակիչ Գոհար Սարգսյանն ահազանգել է՝ իր հայրիկի գերեզմանի տարածքի մի մասում կատարված ապօրինի շինարարություն է իրականացվում։...
Աղբյուր` Panorama.am
13:21
Բելառուսի նախագահական ընտրություններում Լուկաշենկոն 7-րդ անգամ գրանցվեց որպես թեկնածու
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն գրանցվել է որպես պետության ղեկավարի թեկնածու հաջորդ ընտրություններում, որոնք կկայանան 2025 թվականի...
Աղբյուր` Panorama.am
13:12
Բնապահպաններ. Սև ծովի ափին սատկած դելֆինների կոկորդում արյուն և փրփուր է հայտնաբերվել
Սև ծովի ափին դելֆինների զանգվածային անկում է գրանցվել լցանավերի վթարի պատճառով նավթի արտահոսքից հետո: Երկու դելֆինների դիակները զննելուց հետո...
Աղբյուր` Panorama.am
13:00
«Տրանսգենդերային խելագարությանը» ԱՄՆ-ում վերջ կդրվի. Թրամփ
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 2025 թվականի հունվարին՝ պետության ղեկավարի պաշտոնը ստանձնելու օրը, վերջ կտա...
Աղբյուր` Panorama.am
12:26
Ռադիոնովա. Այս պահին Պետրոսյանը Ռուսաստանի ամենաուժեղ գեղասահորդուհին է
Անցած շաբաթ կայացել է Ռուսաստանի գեղասահքի առաջնությունը։ Այն անցկացվել է Օմսկում։ Կանանց մենասահքի մրցումներում հաղթող է ճանաչվել Ադելիա...
Աղբյուր` Panorama.am
12:23
Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցին վերականգնվում է
Ավարտվել են Վայոց ձորի մարզի Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցու որմնանկարի ամրակայման և վերականգնման աշխատանքները: ԿԳՄՍՆ հասարակայնության հետ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}