Այսօր տաքսիստների օրն է
Մարտի 22-ին նշվում է տաքսիստների միջազգային օրը։ 1907 թվականի հենց այս օրը Լոնդոնում հայտնվեցին առաջին ավտոմեքենաները, որոնք ունեին հատուկ հաշվիչ։ Լոնդոնյան փոխադրողներն այն անվանում էին «տաքսիմետր», այդ օրվանից մեքենայով փոխադրամիջոցը կոչվեց տաքսի, այն վարողը՝ տաքսիստ։
Լոնդոնում առաջին տաքսիները կարմիր ու կանաչ էին։ Դեղինը, որ համարվում է տաքսու ավանդական գույնը, հայտնվեց Ջոն հերցի թեթև ձեռքով, որը Hertz Corporation-ի հիմնադիրն է։
Տաքսու նշանը, որը շաշկիի վանդակներ է հիշեցնում, ստեղծվել է անցած դարի 20-ական թվականների ամերիկյան ընկերության մեքենաների վրա, այն փոխառված էր մրցարշավային սիմվոլներից։
Այն պետք է գրավեր հաճախորդների ուշադրությունը և դրդեր նրանց մտածել շարժման արագության մասին։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան