Արմեն Գևորգյանի պաշտպանը լքեց նիստերի դահլիճը
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյան, ի նշան դատարանի գործողությունների դեմ բողոքի, լքեց դատական նիստերի դահլիճը։
Խնդիրը կրկին մեղադրանքի պարզաբանմանն էր վերաբերում։ Ե՛վ պաշտպանը, և՛ Գևորգյանը պնդեցին, որ մեղադրանքի մեջ կան պարզաբանման ենթակա արտահայտություններ։ Սակայն դատարանը գտավ, որ մեղադրանքի էությունը պարզ է և որոշեց անցնել ապացույցների հետազոտման կարգին։
Ի նշան բողոքի՝ Լուսինե Սահակյանը լքեց դատական նիստերի դահլիճը, հայտարարելով, որ դատարանը չի կատարում օրենքով սահմանված իր պարտականությունները։ Նիստը նախագահող դատավորը որոշեց փաստաբանի նկատմամբ դատական սանկցիա կիրառել և հեռացավ խորհրդակցական սենյակ։ Դատական ակտը կհրապարակվի այսօր՝ ժամը 15։00-ին։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան