Կառավարությունն ու աժյան ՔՊ-ն դեմ են ՀՀ տարածքային ամբողջականությանը դեմ արտահայտության քրեականացնող նախագծին
ՀՀ կառավարությունն արձանագրում է, թե նախագիծը, որով առաջարկվում է քրեական պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության տարածքի կամ դրա մասի նկատմամբ ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ այն սահմանափակելուն ուղղված հրապարակային արտահայտությունների համար, պետք չէ «այս» պահին «այս» ձևակերպումներով ընդունել։
Այսպես հայտարարեց Ազգային ժողովում արդարադատության փոխնախարար Երանուհի Թումանյանցը՝ խոսելով «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արամ Վարդևանյանի, Իշխան Սաղաթելյանի, Աղվան Վարդանյանի հեղինակած օրենսդրական նախաձեռնության մասին։
Նշենք, որ ՔՊ-ականները, իհարկե, նույնպես դեմ են այս նախագծին։
Ե. Թումանյանցը նախ հիշեցրեց, որ արդեն իսկ Քրեական օրենսգրքում առկա է համապատասխան կարգավորումներ. ՔՕ 301-րդ հոդվածը, որով քրեական պատասխանատվություն է սահմանվում պետական իշխանությունը բռնությամբ զավթելու, տարածքային ամբողջականությունը խախտելու, սահմանադրական կարգը տապալելու դեմ ուղղված հրապարակային կոչերի համար:
Նրա խոսքով, ակնհայտ խնդիր են տեսնում, որ կարող է խոսքի ազատության իրավունքի ոչ արդարացված սահմանափակում լինել, որը նույնքան վտանգավոր կարող է լինել, որքան չարաշահումը, սպառնալիք կունենա և վնաս կհասցնեն անձանց, հասարակության և պետության շահերին խոսքի ազատության սահմանափակման տեսակետից։
Հարակից հրապարակումներ`
- Այս տեմպերով 1700 տարի կարող եք հետ գնալ ու ասել՝ Քրիստոնեությունը պետական կրոն չլիներ, ուրիշ կլիներ ու թուրքերի հետ եղբայրություն կանեինք. Սաղաթելյանը՝ ՔՊ-ականներին
- Տվել են կամիկաձեի դեր, թող յոլա տանի էլի. Գեղամ Մանուկյանը՝ Վահագն Ալեքսանյանի մասին
- Ընդդիմադիրներն առաջարկում են՝ քրեականացնել ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ուղղված արտահայտությունները