Տնտեսություն 17:45 22/03/2022 Հայաստան

Կառավարությունը գների բարձրացման հետևանքները մեղմելու սոցիալական ծրագրեր չի իրականացնում

Վերջին 10 օրերին Հայաստանում արձանագրվեցին սննդամթերքի գների աննախադեպ բարձրացումներ, դրանք հիմնականում ընդգրկեցին ներկրվող սննդամթերքների տեսականին և որքան էլ զարմանալի է նաև կաթնամթերքը: Խանութներում 1 կիլոգրամ հնդկաձավարն արդեն վաճառվում է 1200-1300 դրամով, թթվասերը 550 դրամից բարձրացել է 590 դրամի, թանկացել է նաև հացաբուլկեղեն:

Սննդամթերքի շուկայում տիրող գնային իրավիճակի, մրցակցային պայմանների հնարավոր խախտման դեպքերի առնչությամբ Panorama.am-ը դիմեց Մրցակցության պաշտպանության հանձնաժողովին, որի մամուլի պատասխանատու Անի Սմբատյանը հայտնեց, որ ուսումնասիրություններ են կատարվել, որոնց արդյունքներն ամփոփման փուլում են և պատրաստ լինելուն պես կտրամադրվեն: Կարճ ժամանակ անց Panorama.am-ը ստացավ ուսումնասիրությունների արդյունքները: ՄՊՀ-ն դիտարկել էր «Նոր Զովք» և «Երևան Սիթի» առևտրային ցանցերում վերջին օրերին շաքարավազի, ալյուրի, կարագի և ձեթի գների տատանումները:

Այդ ապրանքատեսակների գների տատանման գրաֆիկներից երևում է, որ երկու ցանցերում էլ գների թռիչքն արձանագվել է մարտի 14-ին և չնայած հետագայում որոշակի գնանկում է արձանագրվել, բայց 2022 թ. հունվարի 10-ի գների համեմատ չորս ապրանքատեսակներում էլ կայուն գնաճ է արձանագրվել:

Փաթեթավորված շաքարավազը «Երևան Սիթի»-ում հունվարի 10-ի 490 դրամի փոխարեն մարտի 14-ին բարձրացել է 550 դ8ամ և մնացել այդ մակարդակին, իսկ ոչ փաթեթավորված շաքարավազը 405 դրամից երկու առևտրի ցանցերում էլ բարձրացել էր մինչև 450 դրամի, այնուհետև նվազել և կանգնել  437-438 դրամի շեմին: «Անկոր» կարագը «Երևան Սիթի»-ում մարտի 14-ին 4640 դրամից հասել էր մոտ 5300 դրամի, իսկ չորս օր անց իջել մինչև 5040-5050 դրամի սահմանները: Նորզելանդական կարագը համապատասխանաբար 4380 դրամից հասել էր 4950, այնուհետև իջել 4690-ի մակարդակին:

Կարագի գները նույն համամասնությամբ բարձրացել էին «Նոր Զովք» առևտրի ցանցի խանութներում, սակայն մարտի 18-ից այդպես էլ մնացել են բարձր մակարդակում: Փաթեթավորված ալյուրը երկու խանութների ցանցերում էլ բարձրացել է 5 դրամով, իսկ չփաթեթավորվածը «Երևան Սիթի»-ում մարտի 14-ին բարձրանալուց հետո նույնիսկ հունվարի 285 դրամի փոխարեն մարտի 18-ին իջել էր մինչև 275 դրամի: Ձեթը նույնպես հունվարի 1020-1040 դրամի ֆոնին երկու առևտրի ցանցերում էլ մարտի 14-ին բարձրացել էին, սակայն հետագա 4 օրերի ընթացքում որոշակի նվազում է արձանագրվել և կանգնել է 1050-1090 դրամի սահմաններում:

Ըստ Վիճակագրական կոմիտեի սպառողական գների մասին վերջին հաղորդագրության՝ այս տարվա փետրվարին 2021 թվականի փետրվարի համեմատ սննդամթերքի գներն աճել են ավելի քան 11.4%-ով, ընդ որում՝ որոշ սննդատեսակներ ռեկորդային են թանկացել, օրինակ, բանջարեղենը՝ 31%-ով, իսկ կարտոֆիլը՝ 71%-ով։ 2022թ. փետրվարին 2021թ. փետրվարի համեմատ հանրապետությունում գրանցվել է կարագի 7.8% գնաճ, իսկ 2022թ. հունվարի համեմատ՝ 1.0% գնանկում:

Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում 2022թ. փետրվարին 2021թ. փետրվարի համեմատ արձանագրվել է 18.2% գնաճ, իսկ 2022թ. հունվարի համեմատ՝ 0.3% գնանկում: Պանրի գինը աճել է 17.2%-ով, իսկ 2022թ. հունվարի համեմատ՝ 1.8%-ով: 2022թ. փետրվարին նախորդ տարվա  համեմատ հանրապետությունում արձանագրվել է թռչնամսի, գառան, տավարի, խոզի մսերի՝ համապատասխանաբար 6.8%, 7.6%, 8.0% և 31.8%, իսկ 2022թ. հունվարի համեմատ՝ 0.3%, 0.8%, 3.7% և 1.4% գնաճ: Թարմ կաղամբի գինը դիտարկվող ժամանակահատվածում աճել է 3.8 անգամ, իսկ 2022թ. հունվարի համեմատ արձանագրվել է 5.6% գնանկում:

Panorama.am-ի հետ զրույցում «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանն ասաց. «Իրավիճակը պետք է դիտարկել այն հարթության մեջ, որ բիզնեսը ոչ մեկի բարեկամը չէ: Ցանկացած բիզնեսի նպատակն է հնարավորինս շատ շահույթ ստանալը, բայց պետությունն ունի համապատասխան գործիքակազմեր, որպեսզի կարողանա զսպել և բացառել չարաշահումները: Ինչպես տեսնում ենք՝ մեր երկրում «բիզնեսի հետ աշխատել» և «սոցիալական խնդիրներ լուծել» ձևակերպումները կենացից այն կողմ չեն գնում:

Այսինքն՝ այսօր իրական գործիքակազմ չի կիրառվում, միևնույն ժամանակ այն շուկաներում, որտեղ մենք ունենք գերիշխող դիրք և մոնիթորինգներ անելը շատ հեշտ է, հասարակությունն առնվազն չունի երաշխիք, որ չկա չարաշահումներ: Եթե անգամ հասարակությունը չունի բոլոր հիմքերը պնդելու չարաշահումների մասին, բայց նաև առնվազն չունի այն երաշխիքները, որ ասի, թե բացակայում են այդ չարաշահումները: Արդյունքում, ունենք այն, ինչ ունենք:

Սրանից բացի, մենք պետք է հասկանանք, թե մի քանի օրվա կտրվածքով նույն դրամը քանի անգամ արժևորվեց և արժեզրկվեց դոլարի նկատմամբ: Բիզնեսն այսօր հաշվարկն անում է օրինակ 490 դրամով, շուկայական գինը կազմակերպում է այդքանով, հաջորդ օրն առավոտյան պարզվում է, որ այն արժի 520 դրամ: Այսինքն՝ շատ կարևոր է որպեսզի շուկայի կայունության հարցը լուծվի:

Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացրել է աննախադեպ բարձր շեմի, որպեսզի դրանով փորձի զսպել գնաճային ֆոնը, բայց դեռևս նախորդ ամիսներին, երբ բարձրացվում էր վերաֆինանսավորման շեմը, մենք ասում էինք, որ այստեղ իրականում ԿԲ-ն կարծես այլ գործիք չունի, որ կիրառի, բայց շատ կարևոր է, որ պետությունը տնտեսության զարգացման գործիքակազմը կիրառի, իսկ վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը միանշանակ խանգարելու է տնտեսության զարգացմանը: Կարևոր են իմաստավորված մոտեցումները: Լինում են դեպքեր, երբ մոտավորապեսով խնդիրը չի լուծվում և գերճշգրիտ, պրոֆեսիոնալ աշխատանք է պետք տանել: Եթե դիտարկենք հարցը, թե ինչ-որ մեկն ինչ-որ բան արել է, թե ոչ՝ միայն անելը հերիք չէ, կարևոր է, որ արվի ճիշտ»:

Ըստ փորձագետի՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն արագ գործող օպերատիվ կառույց չէ, քանի որ նրա վարույթներն իրականացվում են ինչ-որ ժամանակահատվածում, այդ պատճառով էլ առանձին չպետք է դիտարկել համակարգը, այլ պետք է հասկանալ, որ կա մեկ ընդհանուր մեծ համակարգ՝ գործադիր, համապատասխան մարմիններ, իսկ ԿԲ-ն և Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովն անկախ մարմիններ են, բայց գործադիրի հետ աշխատում են և միասնական օրակարգ պետք է մշակեն:

«Քննարկվում էր շուկայի համար իրատեսական գներով, կամ խոշոր ցանցերով կայքէջ ունենալու, այնտեղ գներ տեղադրելու հարցը, որոնք որոշիչ լինեն և ինչ-որ տեղ էլ մարդիկ չարաշահումներից խուսափեն, այսինքն՝ միջինացված գների հարթակ ստեղծվեր: Այս հարթակի մասին խոսվեց, բայց այն պետք է լիներ կառավարության նիստի թիվ 1 օրակարգը: Ինչպես կառավարության նիստում նստած 40 րոպե քննարկում էին պարեկների հարցը, այդքան ժամանակ պետք է քննարկեին նման պլատֆորմների ստեղծման հարցը, հանրային իրազեկման, կողմնորոշիչների հարցը, որը նաև բիզնեսի համար ազդակ կլինի, որ պետք է հնարավորինս մեղմված ախորժակով գործել, քանի որ գործիքակազմ է գործում, որն իր վրա է աշխատելու ինչ որ պահից սկսած: Բայց տեսնում ենք, որ այն չի արվում, իսկ չանելը միանշանակ ունենալու է իր հետևանքը: Միայն շաքարավազի գնի մի քանի օրվա տատանումները նայելով կտեսնենք, որ իրականում անելիք կար և կա»,- նկատեց Բաբկեն Պիպոյանը:

Պատասխանելով խնդրի կարգավորման իրավական մեխանիզմների մասին հարցին՝ փորձագետը հավելեց. «Իրավական մեխանիզմների օգտագործման հնարավորությունները դիտարկելիս պետք է նկատի ունենանք չարաշահված գնաճի զսպումը, քանի որ միջազգային շուկայում եթե գնաճ կա, մեր երկում այն անխուսափելի է լինելու: Այստեղ կա սոցիալական իրավունքներ, նվազագույն կարիքի բավարարում ասվածը, երբ պետությունը չի կարողանում ապահովել գնաճին համարժեք եկամուտների աճը, ինքը պետք է իրականացնի համապատասխան սոցիալական ծրագեր, որովհետև մենք սոցիալական պետություն ենք:

Կառավարության օրակարգում պետք է լինեն այս խնդիրները: Ավելին ասեմ՝ ընդամենը պետք է հետևել աշխարհի ռիթմին, տեսնել, թե ինչ օրակարգ են այսօր սպասարկում պատերազմով, ճգնաժամով, քովիդով պայմանավորած սոցիալական տնտեսական հնարավոր խնդիրները լուծելու համար: Նայեք, թե ինչ օրակարգ են սպասարկում այլ երկրների գործադիրները և ինչ օրակարգ ենք սպասարկում մենք: Ռազմավարական, ստրատեգիական, տնտեսական, սոցիալական շատ անկայուն ժամանակահատվածում մենք կառավարության նիստի օրակարգում քննարկում ենք աղի, ծխախոտի խնդիրը և պարեկների աշխատանքը: Պետք է նաև նայել ոչ թե հակամարտության կողմերի օրակարգերն, այլ ոչ ուղիղ կողմերի, օրինակ՝ նույն Վրաստանի, ԵԱՏՄ երկրների կառավարությունների, Իրանի օրակարգերը»։

«Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Կարեն Չիլինգարյանն էլ, պատասխանելով Panorama.am-ի հարցերին, ասաց. «Գնաճի մեջ և՛ միջազգային գների գործոնը կա, և՛ որոշ տնտեսվարողներ առիթից օգտվելով, ինչ որ բաներ են անում, բայց՝ խորամանկ ձևով: Ես ամիսը մեկ ֆիքսում եմ նույն ապրանքատեսակների գները և նկատում եմ, որ եթե նախկինում միանգամից էին գինը բարձրացնում, ապա հիմա՝ փոքր չափերով, շաբաթը մեկ 5-10 դրամ բարձրացնում են, որ աննկատ լինի սպառողի համար: Արդյունքում՝ մի քանի ամիս հետո նկատում ենք, որ որոշակի թանկացում է եղել: Կաթնամթերքի պահով ասեմ, որ օգոստոսից ես սկսել եմ մշտադիտարկումները և նկատել եմ, որ 6 ամսվա ընթացքում մոտ 10-20% բարձրացել են մածունի, թթվասերի, կաթնաշոռի և կաթի գները: Օրինակ՝ թթվասերը և մածունը թանկացել էր 20%-ով:

Մենք հասկանում ենք, որ միջազգային գները բարձրացել են, բայց  խնդիրն այն է, որ եթե այլ երկրներում գները բարձրանում է՝ պետությունն ձգտում է ընդառաջել սպառողներին, անապահով խավերին՝ ավելացնելով սուբսիդիաները, աշխատավարձերն ու թոշակներն են բարձրացնում, ծրագրեր կազմում, որպեսզի մեղմեն իրավիճակը սպառողների համար: Բայց մեզ մոտ, ցավոք, գրեթե ոչինչ չի արվում, համենայն դեպս՝ հիմնական խավի համար և առավել ևս՝ այն սոցիալական շերտի համար, որը ոչ մի տեղ չի նշվում որպես անապահով խավ, բայց իրենք էլ խնդիրներ ունեն, օրինակ՝ ցածր աշխատավարձերը:

Բարձր աշխատավարձեր ունեցողների, պետական համակարգում աշխատողների, կամ ԱԺ-ում և այլ կառույցներում աշխատավարձերի բարձրացում եղավ, բայց այն խավը, որը թանկացումներից խնդիրներ է ունենում, նրանց աշխատավարձերը չի բարձրացել»:

«Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ-ի նախագահը հայտնեց, որ պետությունը պետք է հետևի, որպեսզի տնտեսվարողները միջազգային գների թանկացումից չօգտվեն և ավելի չբարձրացնեն սննդամթերքների գները, բայց այն դժվար է, քանի որ որոշ տնտեսվարողներ իրենց բիզնեսը կիսել են և տարբեր անուններով գրանցել՝ մենաշնորհային գործոնը թաքցնելու համար:

Պատրաստեց Ա. Վարդանյանը
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

16:55
Ժնևում հանդիպել են Հայաստանի ու Իրանի ԱԳ նախարարները
Ժնևում այսօր  ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ։ Հանդիպումը կայացել է ՄԱԿ-ի մարդու...
Աղբյուր` Panorama.am
16:44
Վազգեն Սարգսյանի կերպարը կերտելու վրա շատ եմ աշխատել. Խորեն Լևոնյան
«Յուրաքանչյուր դերասանի համար դժվար է կերտել պատմական կերպարի՝ լինի դրական, թե բացասական, սակայն դա մեր գործն է, պետք է անենք»,-...
Աղբյուր` Panorama.am
16:40
Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար
Փետրվարի 24-ին՝ ժամը 16:30-ի դրությամբ, Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։...
Աղբյուր` Panorama.am
16:22
Փետրվարի 21-ին 482 ճանապարհատրանսպորտային պատահարներից միայն մեկն է եղել է ամառային անվադողերով. ՆԳՆ
Փետրվարի 20-24-ը Երևանում արձանագրվել է 482 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց մեջ միայն 1 տրանսպորտային միջոց եղել է ամառային անվադողերով,...
Աղբյուր` Panorama.am
16:16
ՀՀ-ում շարունակվում են շրջանառվել Գրիպ Ա տեսակի տեսակի H1pdm09 ենթատեսակի և Գրիպ Բ տեսակի հարուցիչները
ՀՀ-ում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված ակտիվության նվազում:
Աղբյուր` Panorama.am
15:57
«Վազգեն. Վերջին Սպարապետը». Ինչո՞ւ վերջին
Մարտի 5-ին մեծ էկրան կբարձրանա «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմը, որի մտահղացման հեղինակն ու գլխավոր պրոդյուսերը Նոնո Սարգսյանն է...
Աղբյուր` Panorama.am
15:55
Բաղրամյանի ոստիկաններն ապօրինի որսի դեպք են բացահայտել
Դաշտում որսացել է մի քանի տափաստանային արտույտ։
Աղբյուր` Panorama.am
15:31
Քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիներին ցանելու աղը, դե հիմա ասեք՝ մեզանից ով է շպիոնը. Արթուր Չախոյան
Հանրային գորւծիչ Արիթուր Չախոյանը գրում է. «Երևանի քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիների ցանելու...
Աղբյուր` Panorama.am
15:26
Խոշոր վթար Արմավիրում
Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն փետրվարի 24-ին, ժամը 12։22-ին  ահազանգ է ստացվել, որ Արմավիր...
Աղբյուր` Panorama.am
15:16
Իրանը Իսլամական հեղափոխության տարեդարձի տոնակատարության հյուրերին ցուցադրում է անօդաչու ավիացիայի իր ձեռքբերումները
Թեհրանում Իսլամական հեղափոխության 46-րդ տարեդարձին նվիրված տոնական ծրագրի միջոցառումներից մեկը ավիացիայի և անօդաչու տեխնոլոգիաների մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:59
Միխայիլ Գալուստյանն ընդգրկված է ՌԴ-ի դեմ ԵՄ-ի սահմանված պատժամիջոցների 16-րդ փաթեթում
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթի շրջանակներում պատժամիջոցների ցանկում ընդգրկել է 48 ֆիզիկական և 35 իրավաբանական անձի։ Հայտնի...
Աղբյուր` Panorama.am
14:33
Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ քրեական կազմակերպություն է. Ավագանու անդամը՝ վարորդների հետ հանդիպումից հետո
«Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ  քրեական կազմակերպություն է, քան քաղաքապետարանի ենթակայության տակ...
Աղբյուր` Panorama.am
14:27
Հանձնարարվել է Վերջին զանգի միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում. ԿԳՄՍՆ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով...
Աղբյուր` Panorama.am
14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}