ՀՀ ԱԻՆ-ը հայտնում է «Վնուկովո»-ից Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռում ռումբի տեղադրման մասին
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ մարտի 22-ին, ժամը 17։42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մոսկվա քաղաքի «Վնուկովո» օդանավակայանից Մոսկվա-Երևան չվերթ իրականացնող ինքնաթիռի ուղեբեռում ռումբ կա տեղադրված. ինքնաթիռը վայրէջք է կատարել «Զվարթնոց» օդանավակայանում ժամը 18:20-ին:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։
Հիշեցնենք, որ քիչ առաջ ՏԱՍՍ-ը հաղորդագրություն էր տարածել, որ անհայտ անձը հայտնել է Մոսկվայից Երևան թռչող ինքնաթիռում պայթյունի սպառնալիքի մասին։ Սակայն, ըստ ՏԱՍՍ-ի, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ականապատման մասին անանուն հաղորդագրությունը ստացել է «Շերեմետևո» օդանավակայանը։
Հարակից հրապարակումներ`
- Անհայտ անձը հայտնել է, որ Մոսկվա-Երևան ինքնաթիռում ռումբ կա
- Մոսկվա-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռում ռումբ չի հայտնաբերվել․ ԱԻՆ
- Անհայտ անձինք հայտնել են Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ականապատման մասին
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան