ՔՊ-ն տապալեց Արցախի հումանիտար իրավիճակի հարցով ընդդիմության հայտարարության նախագիծը
Ազգային ժողովը չընդունեց «Արցախի Հանրապետությունում ստեղծված հումանիտար իրավիճակը, սպառնալիքները և հրատապ անելիքները» հասարակական հետաքրքրություն ներկայացնող թեմայով ընդդիմության ներկայացրած հայտարարության նախագիծը:
Հիշեցնենք, որ հայտարարության նախագիծը քննարկվել է փակ նիստում, որին, ինչպես ավելի վաղ հայտարարել էր Աժ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, պետք է մասնակցեին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու Արարատ Միրզոյանը:
Փակ նիստից հետո նախքան քվեարկությունը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտնեց, որ այս նախագիծը քննարկել են խմբակցությունում, մեծամասնությամբ կիսում են այն դիրքորոշումները, որոնք արտահայտված են այստեղ:
«Կառավարության, ԱԳ նախարարության բոլոր համապատասխան օղակների, խորհրդարանական դիվանագիտության մեզ հասանելի գործիքակազմով մենք ամենօրյա ռեժիմով հասցեագրում և զբաղվում ենք այն բոլոր հարցերով, որոնք դուք ներկայացրել եք՝ հումանիտար, ռազմագերիների վերադարձի, գազամատակարարման հարցեր։
Ելնելով այն հանգամանքից, որ մենք օգտագործում ենք խորհրդարանական և ընդհանրապես դիվանագիտության բոլոր խողովակներն ու գործիքակազմերն այս պահին հասցեագրելու այս խնդիրները, գտնում ենք, որ այս պահին բավարար են այս գործիքները այս հարցերով զբաղվելու համար։
Ելնելով սրանից՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնացի այս հարցի քվեարկությանը»,-հայտարարեց Կոնջորյանը։
Այսպիսով, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չմասնակցեց Արցախի հարցով՝ ընդդիմության առաջարկած հայտարարության քվեարկությանը և այն չընդունվեց։ Կողմ քվեարկեց 30 պատգամավոր, դեմ ու ձեռնպահ՝ 0։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան