Պատերազմում մոտ 100 զոհվածի հարազատներ հրաժարվում են հուղարկավորել նույնականացված մարմինները
Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված 3822 անձանցից 1431-ի ինքնությունը պարզվել է իրականացված դատագենետիկական փորձաքննությունների արդյունքներով: Panorama.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան նման տվյալներ են տրամադրել Քննչական կոմիտեից։
«Զոհված 3822 անձանցից շուրջ 100-ի հարազատները հրաժարվում են հուղարկավորել դատագենետիկական փորձաքննությունների արդյունքում նույնականացված մարմինները»,-հայտնում են քննչական մարմնից։
Առողջապահության նախարարության, Քննչական կոմիտեի և Անհայտ կորածների միջազգային հանձնաժողովի միջև կնքված համագործակցության պայմանագրի շրջանակներում 2021 թվականի օգոստոսին 53 բարդ փորձանմուշ լրացուցիչ դատագենետիկական հետազոտություն կատարելու նպատակով ուղարկվել է Նիդեռլանդների Թագավորություն: Բացի այդ, 2021 թվականի նոյեմբերին ևս 47 բարդ փորձանմուշ լրացուցիչ հետազոտություն կատարելու համար ուղարկվել է Նիդեռլանդների Թագավորություն:
«Հայաստանում և արտերկրում նույն փորձանմուշների վերաբերյալ իրականացված դատագենետիկական հետազոտության տարբեր արդյունքներ չեն ստացվել»,-նշում են քննչական կոմիտեից։
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում շարունակվում է Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Արցախի Հանրապետության դեմ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու և վարելու, ռազմական գործողությունների ընթացքում նախապես հավաքագրված վարձկաններ օգտագործելու, պատերազմ վարելու արգելված մեթոդներ և միջոցներ կիրառելու, քաղաքացիական բնակիչներին զինծառայողներից չտարբերակելու և Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերի քաղաքացիական բնակչությանը համակարգված, կանխամտածված և նպատակաուղղված գրոհների թիրախ դարձնելու, մասնավորապես' խորը թիկունքում գտնվող քաղաքացիական բնակչությանը և քաղաքացիական օբյեկտները ոչ ընտրովի հարձակման թիրախներ դարձնելու և հրետակոծելու, միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ համարվող արարքներ կատարելու, ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման, միջազգային ահաբեկչության փաստերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Քրեական գործի շրջանակներում պարզվել է, որ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմի հետևանքով զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց ընդհանուր թվաքանակը 21.03.2022թ. դրությամբ կազմում է 3822 անձ, անհայտ է 187 զինծառայողի և 21 քաղաքացիական անձի գտնվելու վայրը:
Հիշեցնենք, որ օրեր առոջ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, խոսելով չհուղարկավորված մասունքների ճակատագրի մասին, ասել էր. «Մենք հասկանում ենք, որ ժամանակի ընթացքում ինչ-որ պահի պետք է անդրադառնանք այս հարցին, հուղարկավորենք անհատական ձևով, ոչ եղբայրական... դրա մասին խոսք չկա, և այսպես ինչ-որ կերպ հարցը լուծենք»։
Հարակից հրապարակումներ`
- Ավանեսյան. Չհուղարկավորված մասունքների հարցն ինչ-որ կերպ պետք է լուծենք
- «Պետական մարմիններից գերեզման տարված ՀՀ պետական դրոշը»
- Կան զոհված զինծառայողների մասունքներ, որոնց նույնականացումն անհնար է, արխիվացված են. Անահիտ Ավանեսյան
- Անհետ կորածների ծնողները շարունակում են մնալ կառավարության շենքի դիմաց
- Դեռևս ունենք անհետ կորածներ, ունենք սառնարաններում պահվող մարմիններ, որոնց ԴՆԹ պատասխանները դեռ չկան․ Ելենա Կիրակոսյան
- Սեյրանի ԴՆԹ-ն հաստատվում է հունիսի 21-ին, չնայած 2020թ-ի նոյեմբերից տղայի դին եղել է Մեծամորի դիահերձարանում
- Դեմքով ճանաչելի զոհվածին ԴՆԹ-ով են ճանաչում. Զոհված զինծառայողի հայր
- Անհետ կորած զինծառայողի մարմնի նույնականացման և հուղարկավորման դեպքում նրա ընտանիքի անդամներին դադարեցվում է ամենամսյա 300.000 ՀՀ դրամ վճարի տրամադրումը
- Զոհվելուց անցել է 9 ամիս, ԴՆԹ-ն հաստատեց, եզդի Հովոն անմահացել է
- Եղել է պահ, որ մենք գենետիկական նույնականացմամբ հավաքել ենք զոհված զինծառայողի մարմին. Մարինա Բաղդասարյան
- Արտերկրում և մեզ մոտ իրականացված ԴՆԹ փորձարկումների արդյունքները իդենտիկ նույնն են եղել. Ավանեսյան
- 3577 դիակ անցել է ԴՆԹ փորձաքննություն, 428-ը գտնվում է փորձաքննության փուլում. ԱՆ
- Զոհված զինծառայողների մարմինների նույնականացման գործընթացն ավելի արագ կկազմակերպվի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան