Ինքնաթիռում ռումբ չի հայտնաբերվել․ ԱԻՆ
Մարտի 22-ին, ժամը 17։42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մոսկվա քաղաքի «Վնուկովո» օդանավակայանից Մոսկվա-Երևան չվերթ իրականացնող ինքնաթիռի ուղեբեռում ռումբ կա տեղադրված. ինքնաթիռը վայրէջք է կատարել «Զվարթնոց» օդանավակայանում ժամը 18:20-ին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը։
«Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը»,- ասվում է հաղորդագրությունում։
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ ԱԻՆ-ը հայտնում է «Վնուկովո»-ից Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռում ռումբի տեղադրման մասին
- Անհայտ անձը հայտնել է, որ Մոսկվա-Երևան ինքնաթիռում ռումբ կա
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան