«Հրապարակ». Եթե այդքան շռայլ են, թող բժշկական ժամանակակից սարքավորումներ և դեղորայք նվիրեն
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեզանում անգամ կորոնավիրուսի համաճարակի թեժ շրջանում մարդիկ ակտիվորեն չէին պատվաստվում, հիմա, երբ աշխարհը կամաց հրաժարվում է սահմանափակումներից` վերացվում են դիմակները, QR կոդերը, առավել ևս: Բայց վերջին շրջանում տարբեր երկրներից մեզ պատվաստանյութ են նվիրում:
ԱՄՆ իշխանությունը 300-ից ավելի դեղաչափ նվիրեց, երեկ էլ Պորտուգալիայի կառավարությունն է 400 հազար դեղաչափ «Պֆայզեր» նվիրել, իսկ Հայաստանում այլևս այդքան պատվաստվելու ենթակա մարդ չկա: Իսկ գուցե դրսում պատվաստանյութի մեծ քանա՞կ է կուտակվել, և դա պետք է իրացնել, որ ժամկետը չանցնի: Եթե այդքան շռայլ են, թող բժշկական ժամանակակից սարքավորումներ և դեղորայք նվիրեն»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին