«Հրապարակ». Առաջիկա երկու շաբաթների ընթացքում պատրաստ կլինի Արցախի Սահմանադրության բարեփոխումների հայեցակարգը
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովն ավարտել է հայեցակարգային հանձնաժողովի ներկայացրած առաջարկների քննարկումը և եկել ընդհանուր հայտարարի, որ առաջիկա երկու շաբաթների ընթացքում պատրաստ կլինի Սահմանադրության բարեփոխումների հայեցակարգը: Որից հետո կքննարկեն գլուխ առ գլուխ, 1-2 ամիս հետո էլ հայեցակարգը կներկայացվի հանրային քննարկման: Հանձնաժողովի մեր աղբյուրն ասաց, որ առանցքային փոփոխությունները պետության կառավարման ձևին են առնչվում՝ ներկայիս սուպերնախագահական համակարգից անցում է կատարվելու նախկին՝ կիսանախագահական համակարգին՝ դրանից բխող փոփոխություններով:
«Նախատեսվելու է վարչապետի պաշտոն և այլն, կառավարության ծրագիրը հաստատվելու է ԱԺ-ի կողմից, ԱԺ-ն հնարավորություն կունենա անվստահություն հայտնել կառավարության ծրագրին, մինչդեռ հիմա ի գիտություն է ընդունվում ծրագիրը»:
Մեր աղբյուրի խոսքով՝ Սահմանադրության անցումային դրույթներում էլ ամրագրվելու է, որ 2023 թվականին անցկացվելու են ԱԺ, իսկ 2024-ին՝ նախագահի արտահերթ ընտրություններ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան