Խաղողի, պտղատու այգիների պարարտացման համար սուբսիդիա չկա
Օրեր առաջ կառավարությունը հաստատեց «ՀՀ հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման աջակցության» ծրագիրը. առաջին հայացքից անմեղ, թավշյա նախագիծ է, բայց միայն առաջին հայացքից:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը չի հերքում, որ տարվա սկզբից պարարտանյութերի շուկայում կտրուկ՝ 2.5-3 անգամ գնաճ է գրանցվել՝ փոքր ֆերմերներին անելանելի վիճակում դնելով: Հիմա որոշել են աջակցել մարդկանց. այսինքն՝ գնաճը չեն կարողանում կամ չեն ուզում կառավարել, որ հետո օգնության ձեռք մեկնեն: Բայց պարզվում է, որ այդ «օգնության ձեռքը» բոլորին չէ, որ հասնում է:
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ ծրագրի որպես ակնկալվող արդյունք նշված է 55 հազար հեկտար ցանքատարածքների պարարտացումը, մինչդեռ ըստ Էկոնոմիկայի նախարարության՝ 2021 թվականի աշնանը 2022 թվականի բերքի համար կատարվել է շուրջ 57 000 հեկտար աշնանացան ցորենի ցանք:
«Ըստ ծրագրի՝ ստացվում է պետական բյուջեից 4.9 միլիարդ դրամով սպասարկելու են ընդամենը 55.000 հա ցանքատարածքները: Գարնանացան չի՞ լինելու, քանի որ 2021 թվականի տվյալներով (որն ըստ փորձագետների այնքան էլ գոհացուցից չէ), կատարվել է շուրջ 160.000 հեկտար գարնանացան: Բացի այդ 2022 թվականի գարնանացանը վտանգված է նաև այն պատճառով, որ ՀՀ-ում սերմացուի խիստ պահանջարկ կա և չկա սուբսիդավորում:
Սերմացուի արժեք սուբսիդավորելու փոխարեն ընդամենը 55.000 հեկտար ցանքատարածքների պարարտացումն են սուբսիդավորում: Իսկ ու՞ր մնացին շուրջ 16.000 հեկտար խաղողի այգիների և 45.000 հեկտար պտղատուների պարարտացումը»,-գրում է աղբյուրը։
Հարակից հրապարակումներ`
- Գյուղատնտես. Ջերմաստիճանի կտրուկ անկումը կնվազեցնի բերքի հնարավոր վնասները
- Աշոտ Հարությունյան. Հիմա թող իշխանությունն ասի՝ հիմնահատակ կործանե՞լ են գյուղատնտեսության ոլորտը, թե՞...
- Աշոտ Հարությունյան. Պատկերացնո՞ւմ եք՝ հացահատիկի ինքնարժեքն ինչքան է լինելու
- Գիտենք, որ ջրի խնդիր ունենալու ենք. Նիկոլ Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան