Այս ժամանակահատվածում կար մեծ կարևորություն շարունակելու ձեռքով մակագրումները. Վարդևանյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն ԱԺ ամբիոնից խոսեց դատական գործերի մակագրման համակարգի առգրավված բանալիները Դատական դեպարտամենտին վերադարձնելու շուրջ վերջին 10 օրվա ընթացքում ստեղծված թնջուկի մասին։
Նա նշեց, որ գլխավոր դատախազությունը 8 ամիս անց կարողացել էր ջանքեր գործադրել և այդ բանալիները, որպեսզի դատական գործերի մակագրումը ոչ թե ձեռքով լինի, այլ էլեկտրոնային եղանակով, վերադարձրել է Դատական դետապարտամենտին, սակայն Բարձրագույն դատական խորհուրդը ասում է՝ չի ստացել բանալիները։
«Դատախազությունը թուղթ է հրապարակում, որտեղ գրված է, որ Դատական դեպարտամենտը ստացել է, դրան հաջորդում է ԲԴԽ հայտարարությունը, որ միևնույնն է՝ չեն ստացել բանալիները։
Կարծում եմ՝ այս ամենը պայմանավորված էր մեկ հանգամանքով. այս ժամանակահատվածում կար մեծ կարևորություն շարունակելու ձեռքով մակագրումները։ Բայց այդ անհրաժեշտությունն այլևս սպառվեց և այսօր Դատական դեպարտամենտը հայտարարեց, որ գործելու է էլեկտրոնային մակագրման համակարգը»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Նա հիշեցրեց, որ էլեկտրոնային մակագրման համակարգը դատական իշխանության անկախության կարևորագույն երաշխիքներից է։
«Բայց ժողովորդավարական բաստիոն Հայաստանում ութ ամիս այդ բանալիներն առգրավել էին։ 8 ամիս անց դատախազությունը կարողացավ վերադարձնել, բայց ոչ Բարձրագույն դատական խորհուրդը»,- ասաց Արամ Վարդևանյանը։
Հարակից հրապարակումներ`
- ԲԴԽ-ն տեղեկացվել է դատական գործերի համակարգչային մակագրման ծրագրի վերագործարկման թույլատրելիության մասին. Դատական դեպարտամենտ
- Էլեկտրոնային մակագրման համակարգի գործարկման բանալիները դեռևս չեն վերադարձվել Դատական դեպարտամենտին
- Համակարգի գործարկման պատասխանատվությունը լիարժեքորեն ԲԴԽ դաշտում է․ Գոռ Աբրահամյան
- Համակարգի գործարկման և շահագործման բանալիները կամ դրանց վերադարձման վերաբերյալ որևէ գրություն մուտք չի եղել․ ԲԴԽ
- Դատախազությունը վերահաստատում է՝ դատական գործերի մակագրման համակարգի առգրավված բանալիները վերադարձվել են Դատական դեպարտամենտին
- Դատական գործերի մակագրման համակարգի առգրավված բանալիները վերադարձվել են Դատական դեպարտամենտին
- ԲԴԽ-ում հարցնում են՝ Դատավորների արտահերթ ժողով գումարելու համար 93 ստորագրողներից մեկը դո՞ւ ես, ինչի՞ ես ստորագրել. դատավոր Հարությունյան
- ԲԴԽ-ն պպահանջում է դատական իշխանության հասցեին քննադատական խոսքեր հնչեցնելիս լինել զուսպ
- Շարունակվում են ահազանգերը, որ Վարչական դատարանի նախագահը խախտումներով է իրականացնում գործերի մակագրությունը. ՄԻՊ
- Հնարավոր էր այլ լուծում գտնել. դատավոր Ռշտունին՝ էլեկտրոնային մակագրման համակարգը չգործելու մասին
- Իշխանության կողմից դեռ խլված է դատարաններում գործերի համակարգչային միջոցով մակագրման սարքավորումը. Արամ Վարդևանյան