2023թ․ հունվարի 1-ից ՀՀ-ում կգործի տնային կալանք խափանման միջոցը. փոխնախարար
2023թ․ հունվարի 1-ից Հայաստանում կգործի նոր խափանման միջոց՝ տնային կալանք։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց արդարադատության փոխնախարար Արփինե Սարգսյանը։ Նա ասաց, որ այս պահին ակտիվ աշխատանքներ են տարվում տնային կալանքը սպասարկող ենթակառուցվածքները տեղում ունենալու ուղղությամբ, մրցույթ է հայտարարել, արդեն հաղթողը որոշվել է։
«Այս տարվա ընթացքում նախատեսվում է ձեռք բերել 200 էլեկտրոնային հսկողության շղթա, տնային վերահսկման 150 սարք, ինչպես նաև համապատասխան ծրագրային և սերվերային ապահովում»,- ասաց Ա. Սարգսյանը։
Արդարադատության փոխնախարարը հայտնեց, որ այս տարի այդ աշխատանքները կավարտեն, որպեսզի 2023 թվականի հունվարի 1-ից չլինի այնպիսի իրավիճակ, որպեսզի դատարանները չկարողանան նշանակել տվյալ խափանման միջոցը։